Ֆրանսիայի Բորդո քաղաքի բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունից հետո փրկարարները մահացած կնոջ են գտել, հայտնում է Նոր Ակվիտանիայի պրեֆեկտուրան:
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել ավտոմեքենաների նորոգման խանութում: Մահացածը 88 տարեկան է, նրա 89-ամյա ամուսինը ծանր վիրավոր է: Տունը ավերվել է, մի քանի տասնյակ մարդ պետք է տարհանվեր: Մի քանի ժամ տևեց կնոջ դին գտնելու համար:
Նախնական վարկածի համաձայն՝ պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը:









































