Այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
«Արտագաղթը չափվում է թվերով: 2008-ին ՀՀ-ից արտագաղթը կազմել է 23.100 մարդ, 2009-ին` 25 հազար, 2010-ին` 46.700…»,- ի պատասխան ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթի ասաց «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գևորգյանը և շարունակեց թվեր ներկայացնել:
Նրա խոսքով` այն 10 տարիներին, երբ ԲՀԿ-ն եղել է կոալիցիայի անդամ և կրել է կառավարության գործունեության համար պատասխանատվություն, Հայաստանից փախել է 372. 800 մարդ. «Պարոն Աբովյան, խնդրում եմ փոխանցեք մեր գործընկերոջը այս թվերը»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































