Tuesday, 21 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

ՊԵԿ-ը փոստային առաքանիով թմրամիջոցներ, հոգեմետ դեղեր տեղափոխելու դեպքերով հարուցել է 265 քրգործ

Պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում 2020 թվականին հարուցված 622 քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 21 միլիարդ դրամ։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը տեղեկացրեց, որ դրանից վերականգնվել է ավելի քան 7 միլիարդը: 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջե վերականգնված գումարի աճը կազմել է 14.2 տոկոս:

«Ասեմ, որ ընդհանուր գործերից 244 -ը վերաբերում են հարկերը վճարելուց խուսափելուն, 62 դեպքով քրեական գործերը հարուցվել են կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու առիթով: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և պետությանը վնաս պատճառելու վերաբերյալ հարուցվել է 23, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքով հարուցվել է 265 քրեական գործ։ Համեմատության համար նշեմ, որ 2019 թ. ընթացքում, ընդհանուր առմամբ, հարուցվել է 367 քրեական գործ: Ինչպես տեսնում եք, 2020 թվականի ընթացքում հարուցված քրեական գործերի քանակն աճել է շուրջ 70 տոկոսով»,- ասաց ՊԵԿ պաշտոնյան։ Ինչո՞վ է պայմանավորված աճի միտումը: Հարցին ի պատասխան՝ Վահան Չարխիֆալակյանը նշեց, որ համավարակով պայմանավորված՝ 2020 թվականին աննախադեպ աճել է փոստային առաքանիների տեղափոխությունը, թմրամիջոցներն ու արգելված հոգեմետ դեղերը հայտնաբերվել են հենց այդ առաքանիներում, երկրորդ պատճառն առավել արդյունավետ մաքսային հսկողություն իրականացնելն է:

ՊԵԿ-ն առանձնացրել է առավել ռիսկային համարվող 33 ոլորտ, ինչպես նաև հարկ վճարողների ցանկ, և կատարվել է օպերատիվ տեղեկությունների հավաքագման աշխատանք: Ռիսկային ոլորտներն են՝ շինարարությունը, կառուցապատումը, ընդերքի օգտագործումը, մանրածախ, մեծածախ առևտուրը և այլն: Վահան Չարխիֆալակյանի խոսքով, 2020 թվականին իրենց ուշադրության տակ են պահել նաև այնպիսի ուղղություններ, որոնք նախկինում իրենց տեսադաշտում չեն եղել:

«Մենք այս ուղղություններում ռիսկեր ենք նկատել: Խոսքն օդային ուղևորափոխադրումների, տեղեկատվական տեխնոլոգիաների մասին է: Նշված ոլորտներում հանդիպել ենք հարկային իրավախատումների, հարկային հանցագործությունների բազմաթիվ դեպքերի: Օրինակ՝ բիզնեսն արհեստականորեն տրոհելու, ավելի ծախսագրումների, վարձու աշխատողների աշխատավարձ վճարելու, սակայն դրա ամբողջ չափը հարկային մարմին ներկայացնելու հաշվետվությունում չարտացոլելու դեպքեր»,-ասաց Վահան Չարխիֆալակյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում