Sunday, 09 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

Ում դեմ է Թուրքիան ուժ ցուցադրում Կարսում

Ում դեմ է ցուցադրված Կարսում Թուրքիայի զորավարժությունը, որին մասնակցելու են նաև ադրբեջանական ստորաբաժանումներ: Ուղիղ իմաստով՝ Հայաստանի: Սակայն իրական քաղաքականության ռեժիմում ներկայումս իրավիճակ է, երբ արցախյան գոտում հաղթելով Հայաստանին, Թուրքիան չունի Հայաստանին ուժ ցուցադրելու անհրաժեշտություն: Այդ ուժի ցուցադրությունն ուղղված է Ռուսաստանին և Կարսի ընտրությունը, որպես զորավարժության վայր, չափազանց խորհրդանշական է ոչ միայն պատմական իմաստով, այլ նաև ներկայի:

Հիշենք, Կարսի այսպես ասած դիմաց Գյումրին է, որտեղ ռուսական 102-րդ ռազմակայանն է: Ինչու՞ է Թուրքիան ցուցադրում այդ ուժը, կամ անում քաղաքական կոշտ ակնարկ: Որովհետև ռուս-թուրքական հարաբերությունը մոտենում է մի կետի, որտեղ անկեղծության պահ է երկու երկրների համար: Մարտին լրանում է Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի 100-րդ տարելիցը: Այդ պայմանագիրը ռեգիոնը բաժանելու մասին է: Պայմանագիրը առ այսօր ռուս-թուրքական հարաբերությունը կարգավորող այսպես ասած հիմքն է, սակայն այդ հիմքի վրա առկա պատկերը բոլորովին չի համապատասխանում պայմանագրին: Ընդ որում, այդ անհամապատասխանությունը սկսվել է ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ Արցախում եղավ հայկական հաղթանակը: ԽՍՀՄ բացակայության պայմաններում Անկարան համարեց, որ այդ հաղթանակը պայմանագրի խախտում էր, որովհետև ԽՍՀՄ այլևս չկա ու քանի որ Ադրբեջանը Թուրքիան դիտում էր հետխորհրդային առաջնահերթություն, հայկական հաղթանակն էլ դիտարկեց այդ առումով իր պարտություն Ռուսաստանից: Եթե Ռուսաստանի ժողովրդավարական հեռանկար ակնկալող ԱՄՆ-ն Թուրքիային այդ ժամանակ թույլ չտվեց միջամտել և կանխել ադրբեջանական պարտությունը, ապա հետո արդեն Ռուսաստանի ավտորիտարության կարծրացմանը, խորհրդային աշխարհաքաղաքական նոստալգիայի վրա աշխարհակարգային հավակնությունների վերականգնմանը և և Արևմուտքի հանդեպ սառըպատերազմյան քաղաքականության իրագործմանը զուգահեռ, Արևմուտքը Թուրքիան սկսեց դիտարկել Կովկասում Ռուսաստանի ազդեցության հակակշիռ: Այդ տրամաբանությունն էլ հասունացրեց նոր պատերազմ Արցախում, որտեղ այս անգամ արդեն ԱՄՆ ու ՆԱՏՕ-ն չզսպեցին իրենց դաշնակից Թուրքիան, որը փոխեց ստատուս-քվոն, պարտության մատնելով ՌԴ դաշնակից Հայաստանին:

Ռուսաստանն ընդամենը կարողացավ կյորզել իր մասնաբաժինը, որն իհարկե ակնկալում է ռազմավարական հեռանկարում վերածել հենակետի, որտեղ հենվելով կառուցելու է ռեգիոնալ դիրքերի վերականգնման ծրագրեր:

Կստացվի, թե ոչ, իրատեսական է, թե ոչ, այլ հարց է: Բայց այստեղ է նաև, որ Թուրքիան փորձելու է առավելագույնս օգտագործել իր առավելությունը և պատերազմի փուլից հետո փորձելու է այժմ էլ քաղաքական-դիվանագիտական փուլում Ռուսաստանին առավելագույնս պարտավորեցնել ներկայիս ստատուս-քվոյի հանդեպ, որն արդեն թուրքական հաղթանակով ձևավորված ստատուս-քվոն է: Թուրքիայի ուժի ցուցադրությունն ունի այդ նպատակը և խորքային հեռանկարը Արցախում հադստատված ռուսական ռազմական ներուժի քաղաքական խոցելիություն ապահովելն է, որպեսզի Մոսկվան իր հերթին չկարողանա այդ ներուժը վերածել ռեգիոնալ վերականգնողական տրամաբանությամբ քաղաքական խաղաքարտի: Հայաստանից առկա իրավիճակը պահանջում է գերկենտրոնացում: Հայաստանում առայժմ գերկենտրոնացում է բացառապես իշխանության համար պայքարում, որտեղ գործում է «ով մեզ հետ չէ նա բոմժ» է «գերռազմավարական» տրամաբանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում