Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Մեր ժողովրդին հուզող գլոբալ խնդիրները լուծում չստացան. Արցախից արձագանքում են եռակողմ հանդիպմանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։

– Պարոն Բալայան, Արցախում ի՞նչ դիտարկումներ կան Մոսկվայում երեկ կայացած եռակողմ հանդիպման շուրջ։ Փաստորեն լուծում չգտավ գերիների վերադարձի հարցը, Արցախի կարգավիճակի հարցը ևս մնում է անորոշ։ Այս պայմաններում հնարավոր համարո՞ւմ եք ճանապարհների ապաշրջափակումը։

– Ես  հանդիպման արդյունքները հենց այսպես էլ պատկերացնում էի։ Պարզապես Ալիևը լուծեց իր խնդիրները՝ իր երազանքն իրականացնել Մեղրիով Նախիջևանի հետ կապ ստեղծելու տեսանկյունից։

Բայց մեր հասարակությանը ավելի գլոբալ խնդիրներ են հուզում։ Եվ առաջին հերթին այն մեծ ողբերգությունը, որն ապրում է այսօր ժողովուրդը՝ գերիների, անհետ կորածների, զոհվածների դիակների հայտնաբերման ու հայրենիք տեղափոխման հետ կապված։ Հենց այս հարցերն են այսօր առօրեական ու հրատապ։ Ցավոք սրտի, այս տեսանկյունից ոչ մի հարց չլուծվեց։

– Չքննարկվեց նաև Արցախի Պաշտպանության բանակի հետագա ճակատագիրը։ Կարծում եք՝ այս պայմաններում կա՞ Արցախում Պաշտպանության բանակի անհրաժեշտություն, թե՞ ոչ։ Ի՞նչ ճակատագիր է սպասվում այնտեղ ծառայող մեր զինվորներին։

– Միգուցե նման քննարկումներ եղել են, բայց հեռուստացույցով չեն ներկայացրել, ինչպես որ շատ դեպքերում է եղել։ Բայց հասկանալի է, որ քո անվտանգության հիմնական երաշխավորը հենց դու պետք է լինես։ Այսինքն՝ քո բանակը, քո Զինված ուժերը։ Հիմա  բնակչությանն առաջին հերթին հենց դա է հուզում՝ արդյոք  կարո՞ղ է իր տարածքում ապրել առանց լրացուցիչ անվտանգության միջոցների։ Այս տեսանկյունից օրախնդիր է  բանակը վերակառուցելը, բանակ ունենալն ու նմանատիպ այլ հարցեր։

– Այսինքն՝ մեծ հաշվով հասարակությանը հուզող հարցերը այս հանդիպման արդյունքներով չեն լուծվել։

– Իսկ դուք ինչպե՞ս էիք պատկերացնում։ Ո՞ր պարտված ղեկավարի հետ կնստեին ու կխոսեին այդ հարցերի շուրջ։ Այդպիսի բան չի լինում։ Ես մասնագիտությամբ պատմաբան եմ և  կարող եմ ասել, որ երբ առաջին պետություններն են ձևավորվել՝ այդ ժամանակաշրջանից սկսած մինչև հիմա այդպիսի բան չի եղել։ Անհնար է լուրջ  վերաբերվել պարտված ղեկավարին։ Դրա մասին ժողովուրդը պետք է լուրջ մտածի, եթե ուզում է պահել Հայաստանի Հանրապետությունը։ Ես չեմ ասում՝ Արցախի Հանրապետությունը, ուզում եմ նորից շեշտել՝ Հայաստանի Հանրապետությունը։

– Հայաստանի և Արցախի հարաբերությունները հետագայում ինչպե՞ս եք պատկերացնում։ Հայաստանը պե՞տք է ճանաչի Արցախի անկախությունը, պե՞տք է համագործակցության պայմանագիր կնքվի։

Դա պետք է մինչ այդ արվեր։ Տարիներ շարունակ ասում էինք՝ պետք է գոնե ռազմաքաղաքական պայմանագիր կնքել, հետո  ճանաչել Արցախի անկախությունը։ Ծամոնի նման ձգեցին… հիմա ես չեմ կարող ասել՝ ինչ զարգացումներ կլինեն։

– Դուք ինչպե՞ս եք պատկերացնում։

– Նախևառաջ որպեսզի որևէ տեսակի հարաբերություններ լինեն, Հայաստանի Հանրապետությունը պետք է ամուր ոտքերի վրա կանգնի։ Կարևոր խնդիրը սա է։ Մինչև ինքն ամուր ոտքերի վրա չկանգնի, իսկ ՀՀ քաղաքացին վստահ չլինի, որ իր սահմանը պաշտպանված  է, իր բանակը հզոր է, երկրում կա միասնականություն, սև ու սպիտակների բաժանված չէ՝ անհնար է այլ հարցերի մասին խոսել։ Երբ այս հարցերը լուծվեն, նոր կխոսենք մյուս հարցերի մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում