Monday, 13 07 2026
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել

Խայտառակություն՝ Մոսկվայում. Ինչ է անում Ռուսաստանի հայերի միությունը

Մոսկվայում Հայաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա ժամանման կապակցությամբ: Ինչպես հայտնի է, Փաշինյանի այցի առիթը հանդիպումն է Պուտինի և Բաքվի ղեկավար Ալիևի հետ: Հայտնի են նաև օրակարգային հարցերը՝ կապված նոյեմբերի 9-ի համաձայնագրի հետ, ինչպես նաև մտահոգություններ՝ կապված այն բանի հետ, որ հանդիպմանը Հայաստանին կարող են պարտադրվել անցանկալի և ռիսկային համաձայնություններ: Այդ ամենը հասկանալի է:

Անհասկանալի է այն, թե ինչի՞ են ուզում հասնել Մոսկվայում Հայաստանի դեսպանատան առաջ կազմակերպված, թերևս առանց չափազանցության՝ ամոթալի կամ խայտառակ, ակցիայի մասնակիցները կամ կազմակերպիչները: Այն, որ ինչպես ցանկացած հայ, նույն կերպ նաև նրանք ունեն մտահոգություններ, ունեն նաև ներկայիս իրավիճակի, Հայաստանի իշխանության, վարչապետի հասցեին իրենց գնահատականները՝ հասկանալի է: Այդ գնահատականները կարող են լինել ամենատարբեր, իսկ մտահոգությունները՝ միանգամայն հիմնավոր: Ամբողջ հարցն այն է, որ ակցիայի, այսպես ասած, պաստառների բովանդակությունը խոսում է ոչ թե մտահոգությունների և դրանց կանխման ջանքի, այլ ընդամենը Հայաստանի վարչապետի դեմ ընդգծված կոշտ վերաբերմունքի մասին, որն այլ տպավորություն, քան պարզապես հայաստանյան ներքաղաքական պայքարի մոսկովյան «մասնաճյուղի» դրսևորում, դժվար է գնահատել կամ բնութագրել:

Անգամ քաղաքական հարցերի գիտակ չլինելը բավարար է՝ հասկանալու համար, որ Հայաստանի վարչապետի հասցեին վիրավորական պաստառներով բողոքի ակցիան ի զորու է թուլացնել հենց Հայաստանին, տվյալ պահին Մոսկվայի հանդիպմանը Հայաստանի առաջին դեմքի կարգավիճակով ներկայացող Փաշինյանին, բայց բոլորովին ոչ այն քաղաքական ճնշումները կամ ռիսկերը, որոնք, ըստ ակցիայի կազմակերպիչների, կարող են լինել մոսկովյան հանդիպմանը: Իսկ ակցիայի կազմակերպիչը, ըստ Տելեգրամ ալիքներով նախօրեին տարածված տեղեկության, Ռուսաստանի հայերի միությունն է, որը, ինչպես հայտնի է, գլխավորում է հանրահայտ Արա Աբրահամյանը:

Հայտնի են նաև Արա Աբրահամյանի կապերը Հայաստանի նախկին իշխող համակարգի հետ: Այդ կապերը անշուշտ նրա իրավունքն են, ինչպես և նրա իրավունքն է բողոքի որևէ ակցիա: Ամբողջ հարցը ակցիայի բովանդակությունն ու տրամաբանությունն է, երբ թեկուզ մի փոքր խումբ ռուսաստանահայեր թշնամի պետության ղեկավարի հետ հանդիպումից առաջ զբաղված են սեփական պետության կամ հայրենիքի ղեկավարի անձնական վարկաբեկումով: Ի դեպ, մի բան, որով հայաստանյան քաղաքական ուժերից մեկի արտերկրի կառույցները ինտենսիվ զբաղված էին նաև 2009 թվականին, երբ հայ-թուրքական արձանագրությունների թեման Սփյուռքում քննարկելու համար մի քանի, այդ թվում՝ մոսկովյան համայնք էր այցելել Սերժ Սարգսյանը: Ընդ որում, նա չէր հանդիպում որևէ ղեկավարի հետ, նա հանդիպում էր հենց հայկական համայնքների հետ, սակայն անգամ այդ պարագայում անձնական թիրախավորումով բողոքի ակցիաները բացարձակապես չէին կարող բխել Հայաստանի շահերից:

Նույն կերպ՝ ներկայումս տեղի ունեցողով ում շահերն է սպասարկում Ռուսաստանի հայերի միությունը: Միության կազմակերպած ակցիայի սակավամարդությունը վկայում է, որ Ռուսաստանի հայերը, մեղմ ասած, չեն ցանկացել մասնակցել այդպիսի խայտառակության: Եվ դա ոչ այն պատճառով, որ նրանք Նիկոլ Փաշինյանի քաղաքական հետևորդներ են: Նրանք պարզապես կարողացել են անհրաժեշտ պահին տարբերակել Նիկոլ Փաշինյանի հանդեպ վերաբերմունքն ու գնահատականը և Հայաստանի Հանրապետության խնդիրները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում