Tuesday, 14 07 2026
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

«Քաջարի» հռետորաբանության ներքո Ալիևի վախերը

Հայաստանի արտաքին գործերի նախարարի արցախյան այցի առնչությամբ Ալիևի հայտարարությունը և սպառնալիքը, թե այդպիսի այցերը շարունակվելու դեպքում Ադրբեջանը կպատասխանի կոշտ, ունի թերևս ներքին և արտաքին երես: Ներքինը բնականաբար այն է, որ Բաքվի ղեկավարը փորձում է այդպիսով ցույց տալ, թե հաղթանակը, որ տարել է ռազմաճակատում, իրական է և նաև քաղաքական: Բանն այն է, որ այս խնդիրը նրա առաջ է ոչ միայն այն բանի պատճառով, որ այդ հաղթանակի համար ոտքով ու գլխով պարտական է դարձել Էրդողանին, այլ նաև այն պատճառով, որ Բաքվում ավելի ու ավելի բարձր են հնչում ձայներ, որ Արցախը զիջել են Ռուսաստանին: Այստեղ է նաև Ալիևի հայտարարությունների արտաքին երեսը պարունակող հանգամանքներից մեկը: Բանն այն է, որ Բաքուն Մոսկվայի հետ պայմանավորվել է քնեցնել Արցախի կարգավիճակի հարցը: Այդ մասին հայտարարեց նաև Պուտինը՝ նշելով, որ պայմանավորվել են ընդունել առկա ստատուս-քվոն, իսկ կարգավիճակի հարցը մնում է ապագայի, երբ կլուծվեն հաղորդակցության և համակեցության ռեգիոնալ հարցերը: Բաքվի սուր արձագանքը պայմանավորված է թերևս Մոսկվայի երկակի խաղի կասկածով:

Այսինքն՝ Ալիևը ակնկալում է, որ Մոսկվան բանեցնի իր ազդեցությունը Երևանի վրա՝ Արցախի սուբյեկտայնության միտված քայլեր թույլ չտալու համար: Այդ իմաստով, Ալիևը դիմում է պարզունակ շանտաժի, որի լրջությունը կախված է իհարկե այն հանգամանքից, թե ինչպիսին է լինելու դրա հանդեպ Թուրքիայի վերաբերմունքը: Այսինքն՝ դա միայն Բաքվի՞ շանտաժն է, թե՞ նաև Թուրքիայի: Եթե միայն Բաքվի, ապա այստեղ, իհարկե, ամեն ինչ, թերևս, գերազանցապես հռետորաբանության տիրույթում է: Իսկ եթե դրա տակ Անկարայի շանտաժն է նաև, ապա այստեղ առաջանում են ռիսկեր, մասնավորապես ոչ միայն ուղղակի լարվածության իմաստով, այլ այդ լարվածությունից խուսանավելու ռուսական հնարավոր առևտրականության, երբ դարձյալ սակարկության կարող են դրվել հայկական շահեր: Պուտինն, իհարկե, հայտարարել է, որ ռուս խաղաղապահների ուղղությամբ կրակոցը կարող է բերել Արցախի ճանաչման: Բայց ամբողջ հարցն այն է, որ Ռուսաստանի ռեգիոնալ քաղաքականությունն ու ընդհանրապես Թուրքիայի հետ հարաբերության մեխանիկան թույլ է տալիս խոսել ռեգիոնում Ռուսաստանի ոչ թե կարմիր գծերի, այլ կարմիր կետագծերի մասին: Սա է, որ Երևանից պահանջում է աչալրջություն, միաժամանակ, իհարկե, հերթական անգամ հաստատում, որ մենք տանուլ ենք տվել խոշոր ճակատամարտ, բայց ոչ պատերազմ՝ լայն իմաստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում