Friday, 10 07 2026
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք

Փաշինյանը չպետք է գնա Մոսկվա. Թուրքական վիլայեթի ծրագիր է պլանավորվել

Ներքաղաքական կրքեր են բորբոքվում՝ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մոսկովյան հնարավոր այցի հետ: Որքանո՞վ են դրանք հիմնավոր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը նկատեց, որ պաշտոնական ինֆորմացիա չկա, թե ինչ օրակարգ է նախատեսվում: «Միայն մենք չենք, որ անտեղյակ ենք, երևի վարչապետն՝ ինքն էլ չգիտի, թե ինչ քաղաքական օրակարգ կա, այ դա անհանգստացնող է»,- նշեց Արշակյանը՝ հավելելով՝ մեզ հավանաբար հրավիրում են մութ սենյակ, որտեղ չգիտենք, թե ինչը որտեղ է դրված:

«Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Արտաշես Խալաթյանը հավելեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը իրավաբանորեն խոցելի է, քաղաքականապես բազմաթիվ հարցեր է առաջացնում, և հիմա հնարավոր է, որ փորձ է արվում միս ու արյուն տալ այդ հայտարարությանը:

«Սա մեզ համար պատուհան է վերաբանակցելու կամ վերախմբագրելու այն կետերը, որոնք որոշակի չեն, և փորձել դրանք հարմարեցնել մեր շահերին: Մտահոգիչ է այն, որ բավականին հեղհեղուկ ինֆորմացիա է հաղորդվում հանրությանը. լրատվական սպրդումների արդյունքում հանրային կարծիք ձևավորվեց, որ լինելու է եռակողմ հանդիպում, բայց թե ինչ ձևաչափով հանդիպում է լինելու, ոչ ոք չգիտի, և դա ոչ միայն հայկական կողմի անտեղյակությամբ է պայմանավորված, այլ նաև նրանով, որ դեռևս ռուսական կողմն էլ հստակ չի կողմնորոշվել, թե ինչի շուրջ պետք է կազմակերպի բանակցությունները»,- նշեց Խալաթյանը: Նրա կարծիքով՝ ռուս-թուրքական համագործակցության շրջանակներում է որոշվել նախաձեռնել այս հանդիպումը:

«Փորձ է արվում նոյեմբերի 9-ի հայտարարարության յուրքանչյուր կետ առանձին քննարկել և վիժեցնել ռազմագերիների վերադարձի պարտավորվածությունը: Իսկ ռուսական կողմից անկողմանակալություն չի դրսևորվում»,- նշեց Խալաթյանը:

Անդրադառնալով մոսկովյան այցի առնչությամբ վարչապետի հայտարարությանը և պարզաբանումներին՝ «Ժառանգություն» կուսակցության քաղաքական վարչության նախագահ Նարինե Դիլբարյանն ընդգծեց, որ այդ պարզաբանումները բազմաթիվ նոր հարցեր առաջացրին:

«Այս իրավիճակը լուրջ տագնապներ է առաջացնում. եռակողմ հանդիպման մասին ոչ միայն հայկական, այլ նաև ռուսական մամուլն է խոսում, սովորաբար ծուխն առանց կրակի չի լինում: Պետք է անկեղծ մթնոլորտ լինի, բացատրվի, թե ինչ հարցեր են քննարկվելու, հանդիպումից առաջ պետք է քաղաքական քննարկումներ լինեն»,- նշեց Դիլբարյանը:

Ազատ Արշակյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է գնա Մոսկվա. «Գնալ բանակցությունների հաղթող կողմի հետ, կնշանակի հանձնվել, մենք արդեն հանձնվել ենք, ինչու ենք գնալու՝ էլի ինչ-որ բան հանձնելու համար, որովհետև մեզանից միայն պահանջում են, թուրքական վիլայեթի ծրագիր է պլանավորվել: Նիկոլ Փաշինյանը պետք է դիմի Մինսկի խմբի համանախագահներին, որովհետև Արցախի հարցը միայն Արցախի հարց չէ»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում