Monday, 06 05 2024
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Սպառված վարչապետը

Դժվարանում ենք ասել, թե ում կամ ինչ էր ուզում ցույց տալ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Ղարաբաղում կամուֆլյաժ հագած շրջելիս, տանկ քշելիս կամ կրակելիս, սակայն որ հայ ժողովրդին դրանով ցույց տվեց իր ոչ ադեկվատությունն առկա իրավիճակին և ցինիզմը, որով վերաբերում է Հայաստանի ծայրահեղ վատթար տնտեսական իրավիճակին՝ կարծես թե ակնհայտ է:

Միայն ցինիզմով կամ քաղաքական անմեղսունակությամբ գործիչը կարող է տնտեսական քաղաքականության պատասխանատու լինելով՝ կռիվ-կռիվ խաղալ, այն դեպքում, երբ ամբողջ ժողովուրդը կռիվ է տալիս նրա իսկ տնտեսական քաղաքականության հետևանքների հետ, որպեսզի մի կերպ կարողանա գոյետևել Հայաստանում կամ կարողանա Հայաստանից հեռանալու տոմս գնել իր և եթե ստացվի՝ նաև ընտանիքի համար:

Իսկ Տիգրան Սարգսյանը տանկ է քշում հեծանիվ հայտնաբերած երեխայի դեմքի արտահայտությամբ: Հայաստանի իշխանությունն ընկել է էժանագին ցուցամոլության հետևից, էժանագին և անիմաստ, քանի որ հազիվ թե որևէ մեկի մոտ ծիծաղից բացի այլ բան առաջացրած լինեն վարչապետի ռազմահայրենասիրական տեսարանները: Նույնիսկ զայրույթ հազիվ թե առաջացրած լինի, որովհետև ներկայումս Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ հասարակությունը Տիգրան Սարգսյանից, որպես վարչապետ, այլևս ակնկալիքներ չունի տնտեսական իրավիճակի փոփոխության, բարելավման, բարեփոխումների առումով: Զայրանում են այն վարչապետի անգործության վրա, որից ակնկալիքներ, սպասումներ կան, և այդ սպասումները մեծ են, և զայրացուցիչ է, երբ տվյալ գործիչը չի արդարացնում այդ սպաումները:

Անցած երեք տարիները մեր հասարակությանը հուշեցին՝ Տիգրան Սարգսյանից ինչ սպասես: Նրա ոչ մի հրապարակային խոսք, ոչ մի հռչակված գերակայություն չի ունեցել հիմնարար դրսևորում անցած երեք տարիների ընթացքում: Նրա հայտարարած որևէ բարեփոխում այդպես էլ համակարգային հիմքերի վրա չի դրվել և յուրաքանչյուր օրենսդրական նախաձեռնություն, ընդունված իբրև համակարգային բարեփոխման հիմք, իրականում շուռ է եկել քաղաքացիների դեմ:

Տիգրան Սարգսյանի նախաձեռնությունների հետևանքով տուժել են փոքր ու միջին գործարարները, որոնք ստիպված կամ հայտնվել են մեծերի տանիքի տակ, կամ ուղղակի փակել են իրենց բիզնեսը, կամ էլ գոյության կռիվ են տալիս սկզբունքի համար: Տիգրան Սարգսյանի նախաձեռնություններից տուժել են քաղաքացիները, որոնց համար անցած երեք տարիներին ավելացել են հարկերի և տուրքերի նոր տեսակներ, ԱՊՊԱ-ներ կամ ուրիշ բաներ, սակայն չեն ավելացել փող վաստակելու նվազագույն հնարավորությունները:

Տիգրան Սարգսյանը սպառված վարչապետ է և իսկապես եկել է նրան փոխելու ժամանակը: Նա իր երեք տարվա գործունեության ընթացքում կարծես թե համառորեն հենց դա էլ ուզում էր, որ իրեն փոխեն: Քանի որ միայն պաաշտոնանկության ձգտող վարչապետը կարող է վարել այդպիսի ապարդյուն տնտեսական քաղաքականություն և, ծանրացնելով հասարակության վիճակը գրեթե անհնարինության աստիճանի, կով կթել կամ տանկ քշել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում