ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու պատճառով: Այս մասին հինգշաբթի հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին:
Ըստ պարբերականի, սահմանափակումների մասին կարող է հայտարարվել «ցանկացած օր»: Դրանք կմտցվեն «Պատժամիջոցներով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի շրջանակում, և, ինչպես սպասվում է, կազդեն Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության և դրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի վրա:
Թուրք բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ սահմանափակող միջոցները կվնասեն երկկողմ հարաբերություններին: Գործակալության աղբյուրը նաև հավելել է, որ ԱՄՆ պատժամիջոցները հակարդյունավետ կլինեն:







































