Saturday, 25 07 2026
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում

Վալերիյ Օսիպյանի ապօրինի հրամանը. Դատարանը անվավեր է ճանաչել այն

Օրերս «Դատալեքս» տեղեկատվական հարթակից տեղեկացանք, որ  նոյեմբերի 18-ին վարչական դատարանում կայացվել է մի վճիռ, որով ապօրինի և անվավեր է ճանաչվել  ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի՝ 31.08.2018 թվականի թիվ 2824-Ա հրամանը, որի արդյունքում պաշտոնից ապօրինի կերպով ազատվել է և կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում բարձր պաշտոն զբաղեցնող, ոստիկանության գնդապետ Գրիգոր Ալբերտի Նիկողոսյանը։ Օսիպյանի անհիմն և ապօրինի հրամանի արդյունքում պետությանը պատճառվել էր նաև 7 միլիոնից ավել վնաս։  Դատարանը բացի այն, որ Օսիպյանի հրամանը ճանաչել է անվավեր, նաև 7 միլիոնից ավել պարապուրդի գումար է նախատեսել, 2018 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր, ինչպես նաև 2019 թվականի հունվարից մինչև 2020 թվականի նոյեմբերի 6 ընկած ժամանակահատվածի համար։ Գումարը  պետք է բռնագանձվի ՀՀ ոստիկանությունից։

Մեզ չհաջողվեց կապվել Նիկողոսյանի փաստաբանի հետ, բայց մեր ունեցած տեղեկություններով՝ վարչական դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո Նիկողոսյանի փաստաբանական խումբը պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին, որպեսզի Վալերիյ Օսիպյանի արարքին քաղաքացիաիրավականից բացի նաև քրեաիրավական գնահատական տրվի, քանի որ նախկին ոստիկանապետի արարքում առկա է նաև պաշտոնական դիրքի չարաշահման հանցագործության հատկանիշներ։

 

Հիշեցնենք, որ Վալերիյ Օսիպյանը ՀՀ ոստիկանապետ նշանակվեց հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի մայիսի 10-ին: Պաշտոնավարեց մինչև 2019 թվականի սեպտեմբերի 18-ը և ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Դրանից հետո, ըստ մամուլի հրապարակումների, Վալերիյ  Օսիպյանը մեկնել էր Մոսկվա և աշխատանքի էր անցել իր հովանավոր, գործարար Արմեն Գինոսյանի՝ Մանախի Արմենի մոտ, որպես «ախրանիկ»։ Վերջերս նա վերադարձել է Հայաստան և ընդդիմության հանրահավաքներից մեկի ժամանակ լրագրողների հետ զրույցում պնդում էր, թե Նիկոլ Փաշինյանը իրեն անօրինական հրամաններ է տվել և ինքը չի կատարել։ «Ես ապօրինի հրաման ստացել եմ, բայց չեմ կատարել»,-բառացիորեն ասել էր նա։

Վերը նշված դատական վճիռը, կարծես թե, ճիշտ հակառակի մասին է խոսում։ Օսիպյանը նաև սեփական նախաձեռնությամբ է ապօրինի և անհիմն վճիռներ կայացրել։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում