Saturday, 08 06 2024
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում

Ինչ են պայմանավորվել Մոսկվան ու Անկարան ահաբեկիչների հարցում, որ ենթակա չէ հանրայնացման

Այդ աշխատանքը յուրաքանչյուր քայլի հանրային մեկնաբանություն չի ենթադրում, բայց այն տարվում է և գտնվում է մեր ռազմական մասնագետների ուշադրության կենտրոնում: Այդպես է արձագանքել ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան նախորդ շաբաթավերջին ճեպազրույցի ընթացքում հնչած հարցին, որ վերաբերել է Սիրիայից արցախյան գոտի զինյալների տեղափոխումը շարունակելու Թուրքիայի գործողություններին: Հրապարակվում են տեղեկություններ, որ Անկարան շարունակում է զինյալների տեղափոխումը վերաբնակների անվան տակ: Միաժամանակ տեղեկություններ կան, որ Թուրքիան տեղափոխում է այն զինյալների ընտանիքներին, որոնց բերել էր Արցախի դեմ կռվելու: Ըստ տեղեկությունների՝ այդ կոնտինգենտը իր ընտանիքներով կբնակվի Իրանին սահմանակից Արցախի հարավային շրջաններում, որոնք Թուրքիայի և Իսրայելի աջակցությամբ գրավել է Ադրբեջանը: Զախարովան հայտնում է, թե ոչ բոլոր քայլերն են ենթակա հանրայնացման: Հանրային մակարդակում, պատերազմից ի վեր Ռուսաստանը միայն մտահոգություն է հայտնում փաստի կապակցությամբ, իհարկե նշելով, որ տիրապետում է ստույգ տեղեկությունների: Միաժամանակ, Ռուսաստանը հարվածներ է հասցնում Սիրիայում մերձթուրքական զինյալ խմբավորումների ճամբարներին: Բայց առաջին հայացքից պատժիչ թվացող այդ գործողությունները կարող են ունենալ նաև հակառակ էֆեկտ՝ այն իմաստով, որ Թուրքիային ավելի հեշտ լինի համոզել այդ զինյալ խմբավորումների անդամներին տեղափոխվել Կովկաս:

Ըստ այդմ՝ հարցն այն է, թե արդյո՞ք Մոսկվան ի վիճակի է լինելու հարված հասցնել Կովկաս տեղափոխված զինյալներին: Այն, որ Զախարովան նշում է, թե ոչ բոլոր քայլերն են ենթակա հանրայնացման, թերևս վկայում է, որ Մոսկվան այստեղ չունի քայլերի առանձնապես մեծ ընտրություն, քան, թերևս, «ավանդական» դարձած պայմանավորվածությունն է Անկարայի հետ: Հնարավոր է, որ խոսքը փաթեթի մասին է, որն էլ բերել է նոյեմբերի 9-ի համաձայնագրին, որպեսզի Անկարան տա իր հավանությունը: Այդ համաձայնագրով Ռուսաստանը լուծել է Արցախում ռազմական ներկայության հարց, ընդ որում առանցքայինը՝ Բաքվի ստորագրությամբ ներկայության հարց: Միաժամանակ, այդ ներկայությունը չէր կարող ամուր լինել, եթե խաղաղապահ առաքելություն որևէ կերպ խցկվեր Անկարան: Հասկանալի է, որ այդ դեպքում հազիվ թե, օրինակ, Ստեփանակերտի բնակիչները սրտաբաց դիմավորեին ռուս խաղաղապահներին և դպրոցների բացման արարողությանն էլ շնորհակալություն հայտնեին Ռուսաստանին ու Պուտինին: Իսկ դա Մոսկվայի համար Արցախում ռազմական ներկայության հեռանկարի կարևոր հանգամանք է: Ըստ այդմ, առանցքային էր Թուրքիային թույլ չտալ խցկվել, պահել հնարավորինս հեռու և թողնել առավելապես տեխնիկական դերակատարում: Անկարայի համար էլ, թերևս, էական չի եղել դիմադրելը, հատկապես եթե դրա դիմաց հնարավոր է՝ ստացել է Ռուսաստանի լոյալությունը զինյալների և ընդհանրապես Իրանի հյուսիսային սահմանին դեմոգրաֆիական սեփական պատկերի ձևավորման գործում: Իսկ այդտեղ Անկարայի համար կան սկզբունքային խնդիրներ:

Մասնավորապես, Անկարան Ադրբեջանում ունի ռազմա-քաղաքական գերազդեցություն, սակայն չունի թերևս կարևոր մի հանգամանք, առավել ևս մահմեդականության տեսանկյունից՝ հանրային հենարան: Այդ հարցը սուննի մահմեդականությամբ Թուրքիայի համար շիա Ադրբեջանի առումով բավականին զգայուն է: Թուրքերն, ըստ ամենայնի, առավել կարևոր են համարում Մոսկվայի լոյալությունը ստանալ շիա Ադրբեջանում դեմոգրաֆիական «սուննի» ներդրումների համար, դրանով միաժամանակ նաև «սուննիական շերտ» ձևավորելով Իրանի հյուսիսային սահմանին: Իր հերթին, Մոսկվան այդպիսով կարող է ստանալ առիթ Հայաստանի հարավում ևս ռազմական ներկայություն ընդլայնելու համար՝ Ադրբեջանի հետ սահմանի մարտահրավերների հարցում հայկական կողմին աջակցության հիմնավորումով: Մոսկվան չունի հանրայնացնելու ենթակա քայլեր, որովհետև հանրայնացումը ավելորդ խնդիր է լինելու փոխադարձ պայմանավորվածությունների համար: Դրանց շարքում թերևս կլինի այն, որ Թուրքիան երաշխավորի զինյալների հեռավորություն ՌԴ հարավային սահմանից: Զախարովան ըստ երևույթին նկատի ունի հենց դա՝ ասելով, որ հարցը ռազմական մասնագետների վերահսկողության դաշտում է, այլ կերպ ասած՝ զինյալների շարժի վերահսկողության: Համենայնդեպս, հատկանշական է, որ նոյեմբերի 9-ից հետո Ռուսաստանը չի բարձրաձայնում դրանց հեռացման անհրաժեշտությունը:

Այդ պայմանի տարակուսելի բացակայությունը նկատել էր անգամ Ֆրանսիայի ԱԳՆ-ն, ակնարկելով ռուս-թուրքական որևէ գաղտնի պայմանավորվածության մասին: Մյուս կողմից, նախօրեին ՀԱՊԿ ԽՎ առիթով ՌԴ նախագահ Պուտինն ակնարկել էր կազմակերպության հակաահաբեկչական միասնական ստանդարտների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում