Sunday, 09 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

ԱՄՆ հարցը Ռուսաստանին. Մոսկվան զիջո՞ւմ է Կովկասը, թե՞ թաքուն հույս տածում

ԱՄՆ-ն և Ֆրանսիան Ռուսաստանից հավելյալ պարզաբանումներ են ակնկալում Արցախի հարցում Թուրքիայի դերի, ձեռք բերված եռակողմ պայմանավորվածության առնչությամբ, Ֆրանսիա այցի ընթացքում այդ երկրի արտգործնախարարի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Ինչ պարզաբանումներ են ակնկալում ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Նրանք ակնկալում են հասկանալ, թե ինչ դեր ունի Թուրքիա՞ն: Թուրքիայի դերը շատ պարզ է՝ Թուրքիան վերցրել է Ադրբեջանը, իրենով փոխարինել Ադրբեջանն ու դրա միջոցով սկսելով պատերազմ, այժմ փորձում է Կովկասում իրենով փոխարինել Ռուսաստանին: Մոսկվան կարողացավ այս փուլում թույլ չտալ անել դա ամբողջությամբ, պահելով Արցախի մի մասը և ստանալով այնտեղ խաղաղապահներ տեղակայելու ադրբեջանական ստորագրություն, իրականում՝ թուրքական հավանություն: Ինչ կլիներ, եթե Թուրքիան չտար այդ հավանությունը: Ռուսաստանն անմիջականորեն կմտնե՞ր պատերազմի մեջ, կհարվածե՞ր Ադրբեջանին, օրինակ, հակաահաբեկչական գործողության հիմքով: Այդ հարցի պատասխանը բավականին մշուշոտ է: Փաստ է այն, որ Մոսկվան չմիջամտեց, երբ Թուրքիան գրավեց Արցախի մեծ մասը: Կմիջամտե՞ր ամբողջի կորստի սպառնալիքի դեպքում, եթե Անկարան չկանգներ: Մյուս կողմից, Անկարան թերևս կանգնել է այն նկատառումով, որ հավանական է համարել Մոսկվայի միջամտությունն ու գերադասել է ավելի բարդություններից խուսափելու համար այս փուլում բավարարվել ձեռք բերածով: Իսկ ձեռք բերածը, դժբախտաբար, Հայաստանի տարածքների հաշվին, ինչպես հարյուր տարի առաջ, քիչ չէ:

Մեծ հաշվով, եթե դիտարկենք այս փուլի արդյունքը, ապա Կովկասի երկու երրորդը այժմ Թուրքիայի ազդեցության ներքո է: Բացառություն է, թերևս, Հայաստանն ու Արցախը կեսը, որ մնացել է եռակողմ համաձայնագրի արդյունքում: Ադրբեջանն ամբողջապես թուրքական է, այստեղ երկրորդ տարբերակ լինել կարող է միայն Թուրքիայի անկման կամ լրջագույն թուլանալու դեպքում, և թուրք-ադրբեջանական աքցան-ազդեցության մեջ է Վրաստանը:

Մենք չենք խոսում Հյուսիսային Կովկասում թյուրք-ահաբեկչական տարրի առկայության և ազդեցիկության մասին, որն արդեն ՌԴ վարչական տարածք է, ոչ թե լոկ ազդեցության գոտի: Այդպիսով, Կովկասը և Հյուսիսային Կովկասն, ըստ էության, դե ֆակտո վերածվել են թուրքական, ոչ թե ռուսական ազդեցության գոտու: Եվ դերի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի կամ Վաշինգտոնի և Փարիզի հարցերը Ռուսաստանին, ըստ էության, պարունակում են հենց այդ համատեքստը՝ հասկանալու համար՝ Ռուսաստանը գիտակցո՞ւմ է, թե ինչ է կատարվել, և արդյո՞ք Ռուսաստանը Կովկասը փուլ առ փուլ հանձնում է Թուրքիային: Այն, որ Մոսկվան ռազմական առումով հաստատվել է Արցախում՝ Ադրբեջանի քթի տակ, իհարկե թույլ է տալիս խոսել այլ հեռանկարի մասին, մասնավորապես Ռուսաստանի ռազմավարական հաղթանակի: Բայց դրա համար անհրաժեշտ է, որպեսզի թուլանա Թուրքիան: Թուրքիան ունի լուրջ խնդիրներ, բայց դրանց բանալիները, անշուշտ, Արևմուտքում են: Պոմպեոն Ռուսաստանին ուղղված հարցադրման համատեքստում դնում է թերևս այդ հանգամանքը, ակնարկելով Ռուսաստանին, որ Թուրքիայի հետ պայմանավորվածությունը ռազմավարական հեռանկարում կարող է լինել պատրանք, և ՌԴ համար ռեգիոնալ ռազմավարական կայունություն կարող է շոշափել միայն ԱՄՆ հետ պայմանավորվածությունը: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ Պոմպեոն ԱՄՆ հեռացող վարչակազմի ներկայացուցիչ է: Երկու ամիս անց լինելու է Բայդենի դեմոկրատական վարչակազմը՝ ՌԴ հանդեպ ակնկալվող ավելի կոշտ և խիստ մոտեցումով: Թեև, ակնկալվում է, որ Բայդենի վարչակազմը կոշտ մոտեցում է ունենալու նաև Թուրքիայի հանդեպ, և Ռուսաստանը գուցե այստեղ տածում է որևէ թաքուն հույս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում