Tuesday, 14 07 2026
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով

Այնքան էլ պարզ չէ, թե Իրանի նախագահը ստորագրված համաձայնագրի ինչից է գոհ. Մովսես Քեշիշյան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը:

Պարոն Քեշիշյան, Իրանի նախագահ Ռոհանին ողջունել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ձեռք բերված համաձայնագիրը: Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կզարգանան հայիրանական հարաբերությունները տեղի ունեցածից հետո:

– Ինձ համար այնքան էլ պարզ չէ, թե Իրանի նախագահ պրն Ռոհանին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության ղեկավարների միջև ստորագրված համաձայնագրի ինչից է գոհ: Որովհետև այդ համաձայնագրում անգամ չնչին ակնարկ չկա ջիհադիստների՝ Ադրբեջանից հեռանալու կապակցությամբ, իսկ Նախիջևանի և Ադրբեջանի կապը Հայաստանի վրայով ապահովելը ինքնին մեկուսացնում է Իրանին:

Ես կարծում եմ, որ Իրանը կարող էր Թուրքիայի կողմից տարածաշրջանային հավասարակշռությունը խախտելու առումով ավելի գործուն դերակատարություն ունենալ զարգացումներին և այդպիսով կկարողանար թե՛ Իրանին և թե՛ Հայաստանին ավելի նպաստավոր դիրքի մեջ դնել:

Մինչ այդ Իրանը Արցախի խնդրի կարգավորման իր ծրագիրն էր առաջ քաշում, որը մերժվեց: Հիմա Իրանը գո՞հ է նման լուծումից:

– Իրանը չի կարող գոհ մնալ կատարվածից և տեղի ունեցած համաձայնությունից՝ նախկին հարցում նշված պատճառներով: Կարգավորման հարցի մեջ Իրանի ուշացած առաջարկությունները, անկախ բովանդակությունից, շատ պարզ է, որ մերժվելու էին Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ անկախ Մոսկվայի և Երևանի մոտեցումից, որովհետև Բաքվի իշխանությունները սերտ և ռազմավարական համագործակցությունների մեջ են Իսրայելի հետ: Իսկ հակառակ այն իրողության, որ իմ համոզումով՝ Իրանը թեև նախապես տեղեկացված էր տեղի ունեցող զարգացումներին, բայց այդ զարգացումներում, ինչպես ակնհայտ է, ոչ մի դերակատարություն չէր նախատեսվել կամ ապահովվել Իրանի համար:

Որպես իրանահայ սփյուռքի ներկայացուցիչ՝  ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը:

– Ես կարծում եմ՝ Իրանը անպայման կվերանայի, այսպես ասած, իր պասիվ դերակատարությունը տարածաշրջանային այս փոքր թվացող, սակայն իրականության մեջ այս մեծ եղելության կապակցությամբ, մանավանդ, որ դրա արդյունքում բոլորովին անտեսվել են Իրան-Հայաստան միջպետական հարաբերությունների շահերը, մանավանդ Իրանի մասով: Չմոռանանք, որ Իրանը Հայաստանի սահմանակից այն քիչ երկրներից է, եթե ոչ՝ միակը, որ շատ դրական հարաբերություններ է ունեցել Հայաստանի հետ նրա անկախության առաջին օրվանից սկսած մինչև այսօր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում