Sunday, 09 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

Չպետք է անենք քայլեր, որ հաղթանակից հետո փորձենք իրար ինչ-որ բաներ հիշեցնել. Թևան Պողոսյան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական  Թևան Պողոսյանը:

Տեսակետ կա, որ պատերազմական իրավիճակում դիվանագիտական ճակատում քաղում ես այն, ինչ ցանել ես խաղաղ պայմաններում: Ընդհանրապես, ի՞նչ արտաքին քաղաքականություն է վարել Հայաստանը, հատկապես 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո:

– Բնականաբար, Հայաստանը փորձել է ներկայացնել մեր երկրի շահերը: Այն, ինչ ամեն օր տեղի էր ունենում, դրա հետ միասին խնդիր էր դրվել Արցախի ճանաչման հարցը, որը պետք է ավելի շատ առաջ մղվի: Դրա մասին բացահայտ ասվում էր: Բնականաբար, բուն Արցախի հակամարտության բանակցային գործընթացի հետ կապված տեղի էին ունենում հանդիպումներ, որպեսզի էսկալացիան գոնե ինչ-որ չափով մեղմացվի: Բոլորս էլ գիտենք, որ երբ պատերազմ է, պատերազմ է: Դիվանագիտությունը փորձում է քո շահերը ներկայացնել, բայց ամբողջ դիվանագիտական ներուժի հնարավորությունը մարտի դաշտում է: Այսպիսի մի ասացվածք կա. երկու մարդ փողոցում հանդիպում են, մեկը հարվածում է դիմացինի փորին, իսկ նա ասում է՝ վախ, մեջքս: Հարցնում է՝ ես քո փորին եմ հարվածել, ինչո՞ւ ես ասում՝ մեջքս: Նա էլ պատասխանում է. «Եթե մեջքս ամուր լիներ, դու ո՞վ էիր, որ փորիս հարվածեիր»: Այս իմաստով մենք պետք է գիտակցենք, որ այսօրվա դրությամբ ունենք խնդիր՝ ազգովի, բոլորս միասին՝ 10 մլն հայությունով մարտի դաշտում այնպիսի իրավիճակ փոխենք, որ նաև դիվանագիտությունը կարողանա մեր շահերը 100 տոկոսով ապահովված ներկայացնել: Այսօրվա դրությամբ անում են այն մաքսիմալը, ինչքան հնարավոր է անել: Բոլորս պետք է գիտակցենք, որ առանձնացնել ու ասել՝ դիվանագիտությունն ի՞նչ է արել, մյուսն էլ ասի՝ բա զինվորները ի՞նչ արեցին, էն մյուսն էլ շուռ գա ասի՝ բա քաղաքական գործիչներն ի՞նչ արեցին: Հետո մեկն էլ կասի՝ բա լրատվական ու տեղեկատվական դաշտի մեր զինվորներն ի՞նչ արեցին: Մենք պետք է գիտակցենք, որ ոչ թե պետք է հիմա իրար հարց տանք, թե ով ինչ արեց, այլ մտածենք, թե ինչպես 10 միլիոնով, իրար օգնելով ամեն մեկս մեր բաժին մարտադաշտի գծում հաղթանակ ապահովի:

Իսկ արդյոք դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, հատկապես արևմտյան ուղղության բանագնացները, այդ տարիներին բավարար չափով կատարե՞լ են իրենց աշխատանքը:

– Ինձ թվում է, որ բոլոր հայ դիվանագետները միշտ էլ իրենց արհեստավարժությունը ցույց են տվել, և այսօրվա դրությամբ որևէ մեկին մեղադրելը համարում եմ սխալ: Դրա համար ևս մեկ անգամ կոչ եմ անում հատկապես լրատվության և տեղեկատվության հետ աշխատողներին, որ հասկանան՝ իրենցից էլ է կախված հայոց միասնականության պահպանումը, բոլորին ոգեշնչել ու օգնել: Արդյոք հիմա պե՞տք է ասել, որ այն չերևացող մասը, որ դիվանագետները չեն կարող ներկայացնել, դա գիտենալու պատճառով լրատվական դաշտն իրավունք ունի նրանց հանդեպ ինչ-որ մեղադրանքներ ներկայացնելու: Իսկ լրատվական դաշտն արդյոք ամեն ինչ լա՞վ է արել, արդյոք ֆանտաստիկ պերֆորմա՞նս է ցույց տվել: Այնպես որ, եկեք այդ ամենը թարգենք: Այսօր շատ կարևոր է միասնության պահպանման համար ամեն մեկիս գիտակցությամբ ու մտածելակերպով աշխատանքը: Այնպես որ, ամեն մեկն իր դաշտում է կռիվը տանում. մամուլն՝ իր դաշտում, դիվանագետներն՝ իրենց: Բոլորի նպատակը միասնական հայոց հաղթանակն է:

Դուք կարծում եք՝ այդ միասնականությունը խաթարող խմբե՞ր կան:

– Ես տեսնում եմ, որ շատ ժամանակ մենք ոչ թե իրար օգնում ենք, որպեսզի միասնությունն ամրապնդենք, այլ փորձում ենք փորփրել ու մի բան գտնել: Մտեք սոցիալական կայքերը և դա կտեսնեք: Դրանից հետո լրատվական դաշտը փորձում է դա տարածել: Ականատես չենք  լինում, որ մամուլն ասի՝ այդ խոսքը ես չեմ տարածելու, չեմ փոխանցելու կամ հարցս այս ձևով եմ փորձելու տալ, որ միասնականության վրա չազդեմ: Միասնականությունն այն գիտակցությունն է, որ ամեն մեկս օգնելու ենք ընդհանուր հաղթանակի գործին: Եվ ոչ միայն այսօր, այլ նաև վաղը չենք անելու քայլեր, որ երբ հաղթանակի հասնենք, փորձենք իրար ինչ-որ բաներ հիշեցնել: Որովհետև հաղթանակից հետո մեզ միասնականությունը 100 անգամ ավելի շատ է պետք լինելու, մենք միասին պետք է կառուցենք Հայաստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում