Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Թուրքիան ու Ադրբեջանը քաղաքացիական օդանավերով ահաբեկիչներ ու զենք են տեղափոխում. Պետք է դիմենք ԻԿՕ-ին, «Եվրականտրոլ»-ին

«Ընդհանրապես ահաբեկիչներին տարածաշրջան տեղափոխելն արդեն իսկ միջազգային աղմուկի պատճառ է, բայց մեր Քաղավիացիայի կոմիտեն պետք է  նամակներով խեղդի միջազգային կառույցներին, ԻԿՕ-ին, ԻԿԱԿ-ին, «Եվրականտրոլ»-ին (Եվրոպայի աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպություն), որ Թուրքիան ու Ադրբեջանը քաղաքացիական օդանավերով ահաբեկիչներ են  տեղափոխում, և պահանջենք վերահսկել քաղաքացիական օդանավերն ու լիցենզիայից զրկել այդ ավիաընկերություններին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեն նախօրեին տեղեկացրեց, որ Թուրքիան Սիրիայից ահաբեկչական խմբավորումների ռազմաճակատ տեղափոխումն իրականացնում է քաղաքացիական օդանավակայանների և քաղաքացիական օդանավերի միջոցով, առանց փաստաթղթերի։ «Թուրքիայի ԶՈՒ-ի, սահմանապահ զորքերի կամ ոստիկանության կողմից նրանց մուտքը որևէ կերպ չի խոչընդոտվել, ավելին՝ Թուրքիայի Հանրապետության ԶՈՒ-ն և ոստիկանությունն աջակցել են նրանց մուտքին՝ Սիրիայից Թուրքիա։ Այդ անձինք սահմանը հատելիս իրենց մոտ որևէ փաստաթուղթ չեն ունեցել: Նրանք տեղափոխվել են Թուրքիայի քաղաքացիական օդանավակայան, այն զինվորական օդանավակայան չի հանդիսացել, և Թուրքիայի դրոշը կրող քաղաքացիական օդանավով տեղափոխվել են Թուրքիայի մեկ այլ քաղաքացիական օդանավակայան, որտեղից էլ Ադրբեջանի դրոշը կրող՝ կրկին քաղաքացիական օդանավով տեղափոխվել են Ադրբեջան: Ե՛վ օդանավակայանները, և՛ օդանավերը բոլորը եղել են քաղաքացիական: Այսպիսով, քաղաքացիական օդանավակայանների և օդանավերի միջոցով է իրականացվում վարձկանների տեղափոխությունը»,-ասել է ՀՀ քննչական կոմիտեի Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

Շահեն Պետրոսյանը հիշեցնում է, որ ԻԿՕ-ի փաստաթղթերով  արգելվում է քաղաքացիական օդանավերով ռազմական բեռներ տեղափոխել, քաղաքացիական օդանավերը օգտագործել ռազմական նպատակներով և այլն։ Եվ քանի որ այդ փաստն արդեն ապացուցված է, ապացույցների կարիք չկա այլևս, ադրբեջանական, թուրքական ավիաընկերությունները կարող են զրկվել լիցենզիայից. «Բայց Թուրքիան ԻԿԱԿ-ի անդամ է, պետք է հետևի բոլոր պահանջներին, բայց իրենք էլ  կարող են արդարանալ, թե քաղաքացիական նպատակներով են օգտագործում, և թե հետո Ադրբեջանը ինչպես է վարվում, իրենք տեղյակ չեն։ Կոպիտ ասած՝ կարող են իրենց էշի տեղ դնել, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ձեռքներս ծալած նստենք։ Քաղավիացիայի կոմիտեն գիշեր-ցերեկ պետք է նամակներով խեղդի ԻԿՕ-ին, ԻԿԱԿ-ին, «Եվրականտրոլ»-ին։ Դա արդեն պետք է արված լինի»,- ասաց  Պետրոսյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ցավոք, այս մարմինները պատժամիջոցներ չեն կարող  կիրառել, քանի որ վերահսկողական ու խորհրդատվական մարմիններ են։ Պատժամիջոցներ կարող է կիրառել, ասենք, Եվրամիությունը և Ադրբեջանը ճանաչվի անօդային տարածք, կամ Վրաստանը, որը թույլ է տալիս իր օդային տարածքով քաղաքացիական օդանավերով ահաբեկիչներ ու ռազմական բեռներ տեղափոխել։ «Այս հաստատված փաստն ունենալով՝ մենք պետք է դիմենք տարբեր երկրների իշխանություններին, որ սանկցիաներ կիրառվեն»,- եզրափակեց Շահեն Պետրոսյանը։

Նշենք, որ «Եվրակոնտրոլ»-ը  միջազգային կազմակերպություն է, որին անդամակցում են 41 պետություններ։

 

Նշենք նաև, որ նախօրեին էլ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Քաղավիացիայի միջազգային կազմակերպության, Օդանավակայանների միջազգային խորհրդի ու այլ կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի գործողություններին այն բանի համար, որ դեպի Բաքու չվերթներից մեկի տոմսի վրա գրված է եղել  «Ղարաբաղը Ադրբեջանն է»։ Արձագանքելով դրան՝ Թվիթերի իր միկրոբլոգում Տաթևիկ Ռևազյանը նշել էր կազմակերպությունն ու գրել. «Եվս մեկ անգամ Ադրբեջանն օգտագործում է  ավիացիան որպես քաղաքական ուղերձների պլատֆորմ։ Այս անգամ սա իսկապես զվարճալի է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում