Saturday, 08 06 2024
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում

Հումանիտար հրադադարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հեքիաթն է. Ռուդիկ Հյուսնունց

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը:

– Պարոն Հյուսնունց, ինչպիսի՞ն է իրավիճակն առաջնագծում:

– Նույն վիճակն է, մենք մնացել ենք մենակ: Քաղաքակիրթ աշխարհը երես է թեքել մեզնից: Եթե գերմանիաները, եվրոպաները մտածում են, որ վաղը իսլամիստները չեն հասնելու իրենց, չարաչար սխալվում են: Անգելամերկելները և մնացածները, որոնք Եվրոպայի ջահակիրներն են, թող իրենց ականջներին օղ անեն, թող իմանան, որ նույն իսլամիստները րոպե առաջ հասնելու են իրենց, իրենց ընտանիքներին ու սրբություններին: Այնպես չէ, որ մենք ֆորպոստը հանձնում ենք, իրենք կարողանալու են այնտեղ խաղաղ ապրել: Սա համաշխարհային չարիք է: Թող աշխարհն իմանա, որ Արցախի հերոսական ժողովուրդը, որպես քրիստոնեական կղզի, իսլամիստների, տեռորիստների, ահաբեկիչների զոհ է դառնում, բայց հերոսական մարտեր մղելով, իրենց գոյի համար, իր սրբությունների համար, կանանց ու երեխաների համար: Մինչև վերջին փամփուշտը, մինչև վերջին մարդը կանգնած ենք: Իրենք թող հույս չունենան, թե մեզ մարսելուց հետո իրենց ախորժակը փակվելու է:

– Երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ թշնամին կարողացել է վերցնել Կուբաթլուն: Ի՞նչ իրավիճակ է հիմա:

– Իրենք ամեն օր հարձակվում են տարբեր տեղերից՝ Թուրքիայի կանոնավոր ինստրուկտորների, սպեցնազի, իսլամիստների միջոցով: Մենք մեր բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պայքարում ենք, որպեսզի մի թիզ հող չտանք: Մենք 2-3 օր կենաց-մահու կռիվ ենք տալիս, ու աշխարհի ականջը խուլ է, որևէ տեղից օգնություն չունենք: Եվ մենք դիմակայում ենք այս պատերազմին: Ես ուրիշ ասելիք չունեմ:

– Իսկ աշխարհի ականջն ինչո՞ւ է խուլ, ամեն դեպքում երեք անգամ հրադադար հաստատելու համար տարբեր պետություններ միջնորդեցին՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, բայց հումանիտար հրադադար կոչվածն այդպես էլ չեղավ:

– Հումանիտար հրադադարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հեքիաթն է: Ես չգիտեմ, թե իրենք որքանով են լուրջ ազդեցություն գործում Ադրբեջանի և Թուրքիայի վրա: Փաստն այն է, որ հրադադար չկա:

– Ինչպիսի՞ն է տրամադրությունն առաջնագծում:

– Անկեղծ ասած, մենք գիտենք, որ խուճապից փրկություն չկա, վախենալուց փրկություն չկա, միայն մարտնչելուց, դիմակայելուց, պայքարելուց կա փրկություն: Մենք դրա հետևից ենք գնում միմիայն: Համախմբված Արցախի գերագույն գլխավոր հրամանատարի շուրջը՝ թե՛ զինվորականներով, թե՛ ժողովրդով, թե՛ աշխարհազորով, բոլորս մեկ հոգի դարձած մարտնչում ենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում