Sunday, 12 07 2026
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում

Ադրբեջանը բարձր ճշգրտությամբ կիրառել է քաղաքացիական բնակչության դեմ հեռահար հրթիռներ և զենքեր

Ադրբեջանական ԶՈի-կողմից լայնորեն կիրառվել են կասետային զենքեր՝ և՛ ռումբեր, և՛ հրթիռներ,  և՛ արկեր: Կասետային զնեքերը կիրառվել են նաև քաղաքացիական բնակչության դեմ: Այս մասին ասուլիսում ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը` հավելելով, որ մի շարք նման ապացույցներ արդեն ունեն:

«Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը մինչև հոկտեմբերի 10-ը ավելի քան 180 չպայթած կասետային զենք է ոչնչացրել, բազմաթիվ դեպքերում պայթել են: Այստեղ կան որոշակի զինատեսակներ, օրինակ 300 մմ-ոց հրթիռը, որն իսրայելական արտադրության է, այն կիրառվել է հենց Ստեփանակերտի կենտրոնում, մասնավորապես մեզ համար կենսական նշանակության ենթակառուցվածքների դեմ  և դրա հետևանքով մենք ունեցել ենք բազմաթիվ վիրավորներ, և այդպիսի դեպքեր եղել են առաջին օրերից մինչև երեկ գիշեր: Երեկ գիշեր, հրադադարի պահմանավորվածությունից հետո նրանք օգտագործել են նոր հրթիռ: Ես անձամբ այցելել եմ դեպքի վայր, տունը վնասված է և վառված է նաև տան հարակից շինությունը և այնտեղ մենք գտել ենք կասետային «Սմերչ» տեսակի հրթիռից մնացորդներ: Սա էլ լրացուցիչ ապացույց է, որ նույնիսկ հրադադարի պայմանավորվածությունից հետո նրանք կիրառում են ոչ միայն հրթիռներ, այլ նաև միջազգային իրավունքով արգելվածշն հրթիռներ»,-ասաց նա: Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ կիրառել են նաև իսրայելական և թուրքական արտադրության տարբեր տեսակի ԱԹՍ-ներ:

Արտակ Բեգլարյանն ընդգծեց,որ Արցախի ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի առաջ, քանի որ Ադրբեջանը կիրառում է արգելված տեսակի զենքեր, որոնք կարող են երկար տարիներ վտանգել քաղաքացիական բնակչության և հատկապես՝ երեխաների կյանքն ու առողջությունը: «Մենք կանգնած ենք հումանիտար աղետի առաջ։ Եվ Ստեփանակերտում, և մնացած բնակավայրերում կան հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր չպայթած պայթուցիկ նյութեր, որոնք երկար տարիներ կարող են վտանգել քաղաքացիական բնակչության և հատկապես՝ երեխաների կյանքն ու առողջությունը:

Ես սա հատուկ կուզեի կարևորել, որովհետև ես ինքս 6 տարեկան հասակում վիրավորվել եմ ադրբեջանական ականի պայթյունից պատերազմից հետո և կորցրել եմ տեսողությունս։ Ինձ նման հարյուրավոր երեխաներ կորցրել են իրենց կյանքը կամ առողջությունը։ Ոչ միայն երեխաներ, սակայն նրանց շրջանում այդ դեպքերը շատ են եղել»,-նշեց Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ ադրբեջանական զինված ուժերը միտումնավոր են խիտ բնակեցված շրջաններում արգելված զինատեսակներ կիրառում, որպեսզի հումանիտար աղետի առջև կանգնեցնեն քաղաքացիական բնակչությանը:

ՄԻՊ-ի խոսքով՝ միջազգային հանրությունը մեծ անելիք ունի հումանիտար այս աղետը օր առաջ դադարեցնելու ու կանխարգելելու ուղղությամբ:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում