Wednesday, 22 07 2026
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ
ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը
19:30
Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում
Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը
Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին
Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը
18:50
Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

ԱԳ նախարարների հանդիպումը բացարձակ անհրաժեշտ է կռիվը դադարեցնելու համար. ՀՀ նախագահը՝ Bloomberg-ին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Bloomberg-ի հետ հարցազրույցում գոհունակություն է հայտնել Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման կապակցությամբ։ Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինին և արտգործնախարար Լավրովին այդ հանդիպումը կազմակերպելու համար՝ նշելով, որ սա այսօր բացարձակ անհրաժեշտություն է՝ դադարեցնելու համար հրետակոծությունը և կռիվը, քանի որ խոսքը մեծ հումանիտար ճգնաժամի մասին է։

Հարցազրույցը ներկայացվում է ստորև։

Հարց- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրավիրել է կողմերի արտգործնախարարներին՝ փորձելու հասնել հրադադարի: Վստա՞հ եք, որ նրանք կկարողանան հասնել հրադադարի:

– Չեմ կարող ասել, թե վստահ եմ: Կարծում եմ՝ երկու արտգործնախարարները գնում են Մոսկվա, և նրանք ինչ-որ առումով «մութ սենյակ» են մտնելու՝ սկսելու բանակցություններն ու խոսելու հրադադարի մասին: Սակայն ես ուրախ եմ, որ այս հանդիպումը տեղի է ունենում: Շնորհակալություն Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինին և արտգործնախարար Լավրովին այդ հանդիպումը կազմակերպելու համար, քանի որ սա այսօր բացարձակ անհրաժեշտություն է՝ դադարեցնելու հրետակոծությունը և կռիվը: Գործ ունենք մեծ հումանիտար ճգնաժամի հետ, պատերազմը հարվածում է քաղաքացիական բնակչությանը:

Ուստի, շնորհակալ եմ նրանց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Ռուսաստանի կառավարությանը: Հուսով եմ՝ հնարավոր կլինի հասնել հրադադարի:

Հարց- Արդյո՞ք Ռուսաստանն իսկապես միակ տերությունն է, որ կարող է հանգեցնել համաձայնության: Դուք ունե՞ք Ռուսաստանի աջակցության կարիքը: Խոսե՞լ եք նախագահ Պուտինի հետ:

– Հստակեցնելու համար՝ սա մեկն է այն հակամարտություններից, որն ունի ձևաչափ, որը կարող է ի վերջո բանակցությունների միջոցով հանգեցնել խաղաղության: Խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին է, որը ստեղծվել է ավելի քան 20 տարի առաջ՝ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմից հետո: Կողմերը քննարկում էին խաղաղ արդյունքը և Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը: Սակայն այս կամ այն պատճառով Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին որոշեց, որ բանակցությունների ճանապարհով չի գնալու խաղաղության: Նրանք որոշեցինք խնդիրը լուծել զենքի միջոցով: Իհարկե, այստեղ շատ առանցքային է Թուրքիայի ներգրավվածությունը:

Հարց- Բայց դուք ուզո՞ւմ եք աջակցություն Ռուսաստանի կողմից: Ճգնաժամը սկսվելուց հետո որևէ շփում ունեցե՞լ եք Վլադիմիր Պուտինի հետ:

– Մենք պարբերաբար կապի մեջ ենք Վլադիմիր Պուտինի հետ: Մեր կողմից Մինսկի խմբի ձևաչափով բանակցային գործընթացին մասնակցում են վարչապետը և արտգործնախարարը, իսկ ադրբեջանական կողմից՝ նախագահն ու արտգործնախարարը: Մեր վարչապետն է պարբերաբար կապի մեջ Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ հենց նա է պատասխանատու անձը՝ Հայաստանի՛ կողմից, ոչ թե Լեռնային Ղարաբաղի, քանի որ այն ունի իր նախագահը: Ես ևս իմ նախագահության տարիների ընթացքում մշտական կապի մեջ եմ եղել նախագահ Պուտինի հետ: Սակայն կրկնում եմ՝ հարթակը Մինսկի խումբն է:

Հարց- Դուք մեղադրում եք Թուրքիային ռազմական ներգրավվածության մեջ՝ ի աջակցություն Ադրբեջանի: Սա նախագահ Ալիևը հերքում է: Դուք ունե՞ք ապացույցներ, արդյո՞ք դրանք ցույց եք տվել Ֆրանսիային և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և ի՞նչ եք խնդրել նրանց անել:

– Ոչ ես, ոչ իմ կառավարությունը կարիք չունենք ներկայացնել ապացույցներ, քանի որ դրանք ակնհայտ են, դրանք ադրբեջանական կողմի, ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունների մեջ են, տեսանյութերում ու լուսանկարներում, ինտերնետային կայքերում: Անգամ տարբեր երկրների, այդ թվում և՝ Ռուսաստանի հետախուզական ծառայությունները հայտարարել են, որ Ադրբեջանի տարածքում կան Թուրքիայի կողմից բերված իսլամիստ ահաբեկիչներ: Եվ այս ամենը թուրքական զինուժի, դրոնների, անգամ F-16 կործանիչների ներկայությամբ, որոնք ևս օգտագործվում են:

Հարց- Ի՞նչ եք խնդրել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին անել այս ամենի առնչությամբ: Նրանցից պատասխան պահանջե՞լ եք:

-Ես խնդրել եմ լրջորեն մոտենալ այս ամենին, քանի որ մենք ունենք մի իրավիճակ, որտեղ ՆԱՏՕ-ի անդամը մասնակցում է, ներգրավվում է երրորդ կողմերի հակամարտության մեջ, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն: Արդյո՞ք Թուրքիան ունի կանաչ լույս ՆԱՏՕ-ից: Եթե այո, ապա մենք պետք է տեղյակ լինենք, եթե ոչ՝ ապա հուսով եմ, որ մեր գործընկերները ՆԱՏՕ-ում իրենց ձայնը լսելի կդարձնեն և Թուրքիայի վրա ճնշում կգործադրեն՝ ասելով, որ նա չպետք է ներգրավվի այս հակամարտության մեջ: Նրա ներկայությունն այստեղ ընդհանրապես չի օգնում, նույնիսկ բարդացնում է իրավիճակը:

Հարց-Ադրբեջանի նախագահը պայքարում է իր միջազգայնորեն ճանաչված տարածքները վերականգնելու համար, 20 տարվա բանակցությունները մեծ արդյունքներ չունեն: Ինչու՞ նրանք դա չեն կարող անել:

-Նրանք կարո՞ղ են մարդկանց սպանել կամ պատերազմ սկսել: Կփորձեմ պատասխանել ուրիշ կերպ: Դու բանակցություններ ես վարում, որոնց ավելի քան 20 տարվա ընթացքում որոշակի ձեռքբերումներ եղել են: Բանակցվող հարցերի ծավալը մեծ է: Այս 20 տարիների ընթացքում բանակցողները հասել են շատ կարևոր կետերի, որոնք քաղաքական որոշումների կայացման անհրաժեշտություն ունեն: Այդպիսով՝ մեծ աշխատանք է կատարվել:

Միևնույն ժամանակ, երկու կողմում էլ հիմնական բանակցողների փոփոխություն է տեղի ունեցել: Հայկական կողմից նախկինում երեք նախագահներն են ներգրավված եղել, իսկ այսօր վարչապետն է պատասխանատու բանակցելու համար: Եթե դու մի փոքր դժգոհ ես բանակցություններից, որո՞նք են քո գործողությունները: Դու պատերա՞զմ ես սկսում, թե՞ շարունակում ես բանակցել: Բանակցային գործընթաց վարելը՝ իր բարդ պատմությամբ, շատ դժվարին աշխատանք է: Իսկ ո՞րն է այլընտրանքը: Այլընտրանքը մարդկանց մա՞հն է, ենթակառուցվածքների ավերու՞մը՝ ամբողջ տարածաշրջանում ստեղծելով մեծ անկայունություն: Չեմ կարծում, որ սպառել ենք բոլոր հնարավորությունները: Ժամանակն է վերադառնալ բանակցությունների շուրջ: Դա անելու համար ամենակարևոր քայլերից մեկը Թուրքիայի ներգրավվածությունը բացառելն է:

Հարց- Հայաստանի վարչապետն ասել է, որ որպես հակամարտության արձագանք կարող են դիտարկել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը: Ինչպիսի՞ հանգամանքներում դա կարվի, որ դեպքում դուք կճանաչեք անկախությունը:

-Այս հարցին պատասխանելու համար կցանկանայի մի փոքր պատմական ակնարկ անել: Առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղը պատմականորեն Հայաստանի մասն է: Լեռնային, գեղեցիկ այդ տարածքում հայերն ապրել են հազարավոր տարիներ և շարունակում են ապրել: Երբ հայերը 301 թ. ընդունեցին քրիստոնեությունը, կառուցել են եկեղեցիներ, հուշարձաններ և այդպես շարունակ: Ընդամենը 70 տարի է, որ այս տարածքը տրվել էր Ադրբեջանին: Այն տրվել էր Ստալինի կողմից: Ադրբեջանական կողմը պնդում է, որ ցանկանում է ազատագրել այդ տարածքները: Ազատագրել ումի՞ց: Այն 100 տոկոսով բնակեցված է էթնիկ հայերով: Այդպիսով դու ցանկանում ես ազատագրել տարածքները նրանցի՞ց: Դա կոչվում է էթնիկ զտում, այսինքն՝ ցանկանում են այդ հողերն առանց հայերի: Հայերը կռվում են իրենց կյանքի, ժառանգության, ինչպես նաև իրենց տների, ծնողների և երեխաների համար: Սրանք երկու տարբեր մոտեցումներ են նույն խնդրին:

Հարց-Հասկանում եմ, պարոն նախագահ, բայց իմ հարցը Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին է, կճանաչե՞ք արդյոք կամ ո՞ր դեպքում դա կանեք:

-Պատասխանը շատ պարզ է: 1994 թվականին, պատերազմի ավարտից հետո, երբ հրադադար էր հաստատվել, քննարկումներ կային, թե պե՞տք է արդյոք Հայաստանը ճանաչի և այլ երկրների հորդորի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Հայկական կողմը, հաշվի առնելով, որ բանակցային գործընթաց կար՝ Մինսկի խմբի երեք համանախագահողների միջնորդությամբ, զսպվածություն է ցուցաբերել՝ այդ կերպ հնարավորություն տալով, որ բանակցությունները հանգեցնեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական լուծման: Սակայն եթե պատերազմը շարունակվի, հնարավոր է, որ Հայաստանին այլ ընտրություն չմնա, քան Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը և միջազգային հանրությանը հորդորելը՝ նույնպես ճանաչել այն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում