Sunday, 09 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

Ադրբեջանի ռազմական տապալումը Թուրքիային մղում է վա-բանկ. Հայկական բանակը խառնել է խաղաքարտերը

Ադրբեջանի վրա հարձակումը հավասարազոր է Թուրքիայի վրա հարձակման, հայտարարել է Թուրքիայի իշխող կուսակցության նախագահի տեղակալ, փաստացի Էրդողանի տեղակալ Քուրթուլմուշը: Անկարան ակնհայտորեն սրում է հռետորաբանությունը, որն առնչվում է Ադրբեջանի սանձազերծած հայ-ադրբեջանական պատերազմին: Մի կողմից բացարձակապես անակնկալ չէ այդ դիրքորոշումը, քանի որ Թուրքիան որևէ կերպ չի էլ խուսանավել այս օրերին դիրքավորվել այդ պատերազմի հովանավորի բացահայտ դերում, մյուս կողմից, սակայն, հռետորաբանության այդօրինակ սրացումը արժանի է հանգամանալից դիտարկման և ուշադրության: Առավել ևս որ սեպտեմբերի 29-ին նաև Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն է հայտարարել՝ այցելելով Անկարայում Բաքվի դեսպանատուն, թե Թուրքիան Ադրբեջանի կողքին է՝ լինի մարտի դաշտում, թե կարգավորման գործընթացում: Ի՞նչն է պատճառը, որ Անկարան սրում է հռետորաբանությունն իր աջակցության առումով: Լայն իմաստով, իհարկե, այն, որ Թուրքիան հենց դրա համար էր հրահրել պատերազմը, որպեսզի օրակարգ բերի հենց իրեն հետաքրքրող հարցերն ու շանտաժի այդ տարբերակով ստիպի դրանց հետ հաշվի նստել նախ Ռուսաստանին, հետո նաև Մինսկի խմբի մյուս համանախագահներին:

Անկարայի համար այստեղ հարցը ոչ միայն կովկասյան ռեգիոնում իր հետ հաշվի նստելու մասին է, այլ նաև այլ ուղղություններով այդ մայրաքաղաքների հետ ունեցած հակասություններում սեփական մոտեցումը պարտադրելու: Սակայն, միևնույն ժամանակ այն, որ Անկարան սանձազերծած պատերազմի երրորդը օրը սրում է իր հռետորաբանությունն ու անցնում գրեթե բացահայտ հայտարարությունների՝ նույնացնելով Ադրբեջանի վրա հարձակումը իր վրա հարձակման հետ, վկայում է, որ Ադրբեջանի գործերը մարտի դաշտում, մեղմ ասած, լավ չեն, և հայտարարությունների իմաստով, արդեն վա-բանկ է գնում նաև Անկարան: Հայկական բանակին հաջողվել է ոչ միայն կասեցնել ահռելի ուժի հարձակումը բոլոր ուղղություններով, որ 3 միլիոնից քիչ ավելի Հայաստանի և Արցախի ուղղությամբ ծրագրել և իրականացնում էին Թուրքիան ու Ադրբեջանը, այլ նաև շարունակաբար պատճառել մարդկային ուժի և զինտեխնիկայի ահռելի ու անընդհատ կորուստ, զուգահեռ տարբեր ուղղություններով պատժիչ գործողություններով: Ահա մարտական այդ ձախողումն է Թուրքիային ստիպում անցնել արդեն Ադրբեջանի աջակցության քաղաքական գրեթե վա-բանկ տրամաբանությամբ հայտարարությունների: Հայկական բանակը հերթական անգամ խառնել է խաղաքարտերն ու հաշվարկները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում