Thursday, 06 06 2024
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան
19:10
Եմենի հութիները գործողություն են իրականացրել Հայֆայում իսրայելական նավերի դեմ
19:00
ԱՄՆ-ն շաբաթվա ընթացքում իրականացրել է Minuteman III բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը
18:50
Իսպանիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցին
18:40
Նավթի գներն աճել են- 05-06-24
18:30
ԱՄՆ-ն անհանգիստ է Իսրայել-Լիբանան սահմանային լարումից
18:20
Ուկրաինայում մինչև տարեվերջ կզինվորագրեն 120.000 մարդու
18:10
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա
Վրաստանը բացահայտել է «թիկունքին հարվածի» փո՞րձ՝ Թուրքիայից
17:50
Արգենտինայի կառավարությունը պատրաստվում է կրճատել ևս 50 հազար պետական ​​ծառայողի
Սահակաշվիլին դեմ է վրացի երիտասարդների կուսակցականացմանը
17:35
Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը
17:30
«Ուկրաինայի հռետորաբանությունը կարող է հանգեցնել ատոմային պատերազմի». Թրամփ
Գեղարքունիքում 19-ամյա տղան սպանել է եղբայրներից մեկին, մյուսին մարմնական վնասվածք պատճառել
17:20
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց հասցրած հարվածների մասին
Մեհրաբյան Online
17:15
ԱՄՆ-ն չի բացառում Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության վերանայումը
17:14
Ֆրանսիայում համաշխարհային ղեկավարների և վետերանների մասնակցությամբ անցկացվում են Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակի միջոցառումները
17:10
Անգլիայի ափերի մոտ 84 անօրինական միգրանտների տեղափոխող նավակ է շրջվել
Եվրամիությունը անում է այն, ինչ Հայաստանն է խնդրում. գնդակը այժմ ձեր դաշտում է

Օտարերկրյա ներդրումների համար Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է. ԱՄՆ պետդեպարտամենտ

ԱՄՆ պետդեպարտամենտը Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ ծավալուն հայտարարություն-զեկույց է հրապարակել, որում մասնավորապես նշվում է, որ հեղափոխությունից հետո կոռուպցիայի դեմ տարվող պայքարում առաջընթացը և որոշ ոլորտներում բարելավումները բարձրացնում են Հայաստանի գրավչությունը որպես ներդրումային նպատակակետ, օտարերկրյա ներդրումների համար Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է, թեև ներդրողները դեռևս մատնանշում են առկա մի շարք խոչընդոտները: Առանձնացրել է որոշ կարևոր շեշտադրումներ:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը միջազգային ինդեքսներում ստացել է պատկառելի վարկանիշներ, որոնք գնահատում են երկրի բիզնես-միջավայրը և ներդրումային միջավայրը: Հայաստանում առկա են ԱՄՆ նշանակալի ներդրումներ: ԱՄՆ ներդրողները Հայաստանում բանկային, էներգետիկ, դեղագործական, տեղեկատվական տեխնոլոգիաների և հանքարդյունաբերության ոլորտներում, ի թիվս այլոց, մուտք են գործել կամ ձեռք բերել ակտիվներ: «Հայաստանը ներդրողների համար բազմազան հնարավորություններ է ներկայացնում, և երկրի օրենսդրական դաշտն ու կառավարության քաղաքականությունը նպատակ ունեն ներդրումներ ներգրավել, սակայն միջավայրը զերծ չէ մարտահրավերներից: Խոչընդոտներ են, օրինակ, Հայաստանի շուկայի փոքր չափը, հարաբերական աշխարհագրական մեկուսացումը` Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների հետ կապված, օրենքի գերակայության և դատական համակարգի թույլ կողմերը և կոռուպցիայի ժառանգությունը»,-նշված է զեկույցում:

ԱՄՆ պետդեպարտամենտը հիշեցրել է, որ 2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի է ունեցել կառավարության կտրուկ փոփոխություն: «2018-ի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունները հանգեցրին բազմաթիվ խորհրդարանականների իշխանությունից դուրս գալուն, որոնք, ինչպես հայտնի է, Հայաստանում ունեին նշանակալի բիզնեսներ և տնտեսության խոշոր հատվածներում մեծ բաժինների էին տիրապետում: Համակարգային կոռուպցիան վերացնելու ջանքերի շրջանակում ընթանում է հակակոռուպցիոն արշավ: Ընդհանուր առմամբ, Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է, բայց որոշ բիզնեսներ հայտնել են, որ դատական, հարկային, մաքսային, առողջապահական, կրթական, ռազմական և իրավապահ մարմիններում ավելի մեծ բարեփոխումներ են անհրաժեշտ այդ նվաճումները մեծացնելու համար: Չնայած կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացին և որոշ ոլորտներում բարելավումներին, որոնք բարձրացնում են Հայաստանի գրավչությունը որպես ներդրումային նպատակակետ, ներդրողները պնդում են, որ բազմաթիվ մտահոգություններ դեռ մնում են և պետք է լուծվեն թափանցիկ, արդարացի և կանխատեսելի բիզնես միջավայր ապահովելու համար: Երկրի լեռնարդյունաբերության ոլորտում ներդրումային վեճը միջազգային մեծ ուշադրություն է գրավել և մի քանի տարի անց մնում է չլուծված»,-ասված է տեքստում՝ նկատի ունենալով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը:

Շեշտվում է, որ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես ողջունում է օտարերկրյա ներդրումները: Հայաստանի ներդրումային և առևտրային քաղաքականությունը համեմատաբար բաց է: Օտարերկրյա ընկերություններն օրենքով արժանանում են նույն վերաբերմունքին, ինչ հայկական ընկերությունները: «Հայաստանն ունի ուժեղ մարդկային կապիտալ և լավ կրթված բնակչություն, մասնավորապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում, որոնք նշանակալի ներդրումներ են կատարում բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Բազմաթիվ միջազգային ընկերություններ Հայաստանում մասնաճյուղեր կամ դուստր ձեռնարկություններ են հիմնել՝ օգտվելով երկրի մի խումբ որակյալ մասնագետներից և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ունեցած դիրքերից»,-ասված է զեկույցում:

Իշխանափոխությունից հետո բացահայտվել են մի շարք աղմկահարույց գործեր՝ համակարգային կոռուպցիան վերացնելու ջանքերի շրջանակներում: «Այս զարգացումները ծառայում են Հայաստանի ներդրումային միջավայրի և մրցակցային միջավայրի բարելավմանը, չնայած կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ինստիտուցիոնալացվի երկարաժամկետ կտրվածքով, հատկապես կարևոր ոլորտներում, ինչպիսիք են դատական համակարգը, հարկային և մաքսային գործառնությունները, առողջապահությունը, կրթությունը, ռազմական և իրավապահ հատվածները: Օտարերկրյա ներդրողները դեռ մտահոգված են օրենքի գերակայությամբ և հավասար վերաբերմունքով: ԱՄՆ ընկերությունները նաև հաղորդել են, որ ներդրումային միջավայրը աղտոտված է նրանով, որ մտավոր սեփականության իրավունքը չի կիրառվում: Եղել են մտահոգություններ անկախ և ուժեղ դատական համակարգի բացակայության վերաբերյալ, ինչը խարխլում է կառավարության կողմից հավասար վերաբերմունքի և թափանցիկության հավաստիացումները»,-ասված է զեկույցում:

Ներդրողները, սակայն, որոշակի խոչընդոտներ տեսնում են Հայաստանում:

«Մրցակցությունը խթանելու համար ՀՀ կառավարությունն օգտագործում է թափանցիկ քաղաքականություն և օրենքներ: Ոմանք հայտնում են, որ Հայաստանի նոր կառավարությունը հետևել է այս օրենքների և քաղաքականության առավել հետևողական կատարմանը ՝ փորձելով բարելավել շուկայի մրցակցությունը և վերացնել դեպի շուկա մուտքի ոչ ֆորմալ խոչընդոտները՝ հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների համար: Մրցակցության պաշտպանության մասին Հայաստանի օրենսդրությունը բարելավվել է հստակ սահմանումներով և նոր ներդրված հայեցակարգերով, ինչպիսիք են գների մանիպուլյացիան, տուգանքների կիրառումը որպես եկամտի տոկոս և պետական պաշտոնյաների տույժերը: Այնուամենայնիվ, ընկերությունները հավասար պայմաններ ապահովելու համար միայն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ջանքերը համարում են անբավարար: Նրանք նշում են, որ անհրաժեշտ են բարելավումներ այլ պետական հաստատություններում և մարմիններում, որոնք աջակցում են մրցակցությանը, ինչպիսիք են դատարանները, հարկերը և մաքսերը, պետական գնումները և իրավապահ մարմինները»,-ասված է զեկույցում:

Նշվում է նաև, թե բազմաթիվ ուսումնասիրություններով՝ տեղական շուկաներում շարունակվում է մրցունակության պակասը: Բանկային վերահսկողությունը համեմատաբար լավ զարգացած է և հիմնականում համապատասխանում է Բազելի հիմնական սկզբունքներին:

Բիզնեսները, սակայն, հակված են կարծելու, որ Հայաստանի շատ դատարաններն ունեն արդյունավետության, անկախության և պրոֆեսիոնալիզմի ցածր մակարդակ, ինչը խթանում է դատական համակարգը ուժեղացնելու անհրաժեշտությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում