Monday, 06 05 2024
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում

Կառավարությունը չի կարող խաղողի մթերման գին թելադրել. խնդիրը բերքը դաշտում չթողնելն է. գինը շուկան է կարգավորում

Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը օրերս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կանխատեսել էր, որ խաղողի մթերումը հարթ չի անցնի, քանի որ մթերման սեզոնի մեկնարկին, բացի Երևանի կոնյակի գործարանից ու մի քանի այլ գործարանից, ոչ մեկ խաղողագործների հետ մթերման պայմանագրեր չի կնքել, գին չի առաջարկել։ Իսկ գնի շուրջ տարվող մանիպուլյատիվ խոսակցությունները Սարգսյանին հուշել էին, որ «խաղողի գնի հետ ինչ-որ բան արվելու է այս տարի»։

Մեր այս հրապարակմանը հաջորդեց «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանի հանգստացնող մեկնաբանությունը «Առաջին լրատվական»-ին, թե ամեն ինչ նորմալ է, պայմանագրերն արդեն կնքվում են, գինն էլ 150 դրամ է լինելու 20 տոկոս շաքարայնությամբ խաղողի համար։

Այս ամենին զուգահեռ, սակայն, Արմավիրի մարզի մի շարք գյուղերի խաղողագործներ բողոքի ակցիաների են պատրաստվում՝ դժգոհելով խաղողի մթերման գներից։ Մթերող գործարանները գյուղացիներին ասել են, որ Արմավիրի խաղողը մթերելու են մեկ կիլոգրամը 130 դրամով, իսկ չափումների արդյունքում, եթե ավելի ցածր որակ արձանագրեն՝ 120 դրամով։ Գյուղացիների խոսքերով՝ նախորդ տարի մեկ կգ-ն մթերվել է 150 դրամով, նրանք պահանջում են, որ այս տարի ևս պահպանվի նախորդ տարվա գինը։

Հիշեցնենք, որ կառավարությունը բոլորովին վերջերս որոշում ընդունեց, ըստ որի՝ գինեգործության ու կոնյակագործության ոլորտի ընկերություններին 24 ամսով արտոնյալ ու սուբսիդավորվող վարկեր կտրամադրվեն։ Կառավարությունն այս օժանդակությունը ցուցաբերում է նաև այն նպատակով, որ խաղողի մթերման գործընթացն այս տարի հարթ ընթանա։ Խաղողի մթերման նպատակով հատկացվող վարկերի տոկոսներն ամբողջությամբ սուբսիդավորվում են կառավարության կողմից։

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ և՛ երեկ, և՛ նախորդ օրը հանդիպում-քննարկում եղել է խաղողագործների հետ։ Խնդիրն այն է, որ Արմավիրի մարզի խաղողագործները նախնական պայմանագիր ունեին մարզի գինու և կոնյակի գործարաններից մեկի հետ, որը, սակայն, խաղողագործների հետ խզել է այդ պայմանագրերը, քանի որ քչացրել է մթերման ծավալները։ «Բայց, քանի որ կառավարությունը ստեղծել է գործիքներ գինեգործների համար, որպեսզի նրանք մեծացնեն մթերման ծավալները, այլ արտադրողներ այդ ծավալները մեծացրել են։ Այսինքն` մի տնտեսվարող ծավալները քչացրել է, խզել է պայմանագրերը, իսկ մի քանի այլ արտադրողներ՝ ավելացրել են։ Խաղողագործները պահանջում են հիմա, որ իրենց հետ պայմանագիր խզած արտադրողները վերակնքեն պայմանագրերը, բայց ազատ շուկայական հարաբերութունների պայմաններում նման բան հնարավոր չէ։ Հիմա, եթե գինեգործական կազմակերպությունը և կոնյակի գործարաններից մեկը խզել է պայմանագրերը, քանի որ քչացրել է իր մթերման ծավալները, դա խնդիր չի առաջացնում։ Կառավարության ընձեռած գործիքներով այդ բացը լրացվել է։ Եվ այս պահին Արմավիրի մարզում խաղողագործների ունեցած խաղողի քանակը համապատասխանում է գինեգործների ու կոնյակի գործարանների ընդունման պոտենցիալին»,-ասաց մարզպետը։

Մեր դիտարկմանը՝ որ գյուղացիների պահանջը, կարծես թե, խաղողի մթերման գնի հետ է կապված, ոչ թե մթերման պայմանագրերի, նրանք պահանջում են 130 դրամի փոխարեն մթերումն իրականացնել 150 դրամով, մարզպետը արձագանքեց. «Մեր գերնպատակն այն է, որ խաղողը դաշտում չմնա, վաճառվի։ Գործարաններն էլ հիմա ընդունում են։ Դրանից հետո գյուղացիները ասում են՝ չէ, մեր ուզած գինը չի, 150 դրամ պետք է լինի։ Բայց ազատ շուկայական հարաբերություններ են, և գինը որոշվում է շուկայում։ Կառավարությունը չի կարող գին թելադրել։ Եթե այդպես է, ապա նույն հաջողությամբ պետք է կառավարությունը ծիրանի, ցորենի կամ դեղձի գի՞ն թելադրի։ Կրկնում եմ, կառավարության խնդիրն այն է, որ խաղողը վաճառվի, և կառավարությունն այդ խնդիրը լուծել է։ Ինչ վերաբերում է գնին, ապա դա շուկան է կարգավորում։ Պահանջել, որ բոլոր տնտեսվարողները նույն գնով մթերում իրականացնեն, դա տրամաբանական չէ։ Մի կողմից դա խաղողագործների իրավունքների պաշտպանություն է, բայց գինեգործների իրավունքներն էլ պետք է պաշտպանվեն։ Երկուսն էլ պետք է հավասար դիտարկել։ Եթե խաղողագործը կարող է որոշել, թե իր ապրանքը ինչ գնով վաճառի, ապա նույն հաջողությամբ էլ գինեգործը իրավունք ունի որոշել՝ գնե՞լ այդ խաղողը, թե՞ ոչ, և ինչ գնով գնել։ Կառավարությունն այստեղ մասնակցություն չունի»։ Մարզպետը նաև հավելեց, որ Արմավիրի մարզի խաղողագործները մթերում իրականացնում են ոչ միայն Արմավիրի մարզում։ Մարզի բնակիչները մթերում և վաճառք կազմակերպում են նաև Արարատի և Արագածոտնի մարզերում։

Արարատի մարզում ամեն ինչ դեռևս հանգիստ է, քանի որ մթերման գործընթացը դեռևս չի սկսվել։ «Վեդի Ալկո» ընկերության սեփականատերը մեզ հետ զրուցում ասաց, որ մթերումը կսկսվի սեպտեմբերի 15-20-ը, և, վստահաբար, խնդիրներ չեն առաջանա, քանի որ շատ մթերողներ, այդ թվում՝ իրենք ֆիքսել են կիլոգրամի դիմաց 150 դրամ գինը։

Ինչ վերաբերում է Տավուշի մարզին, ապա Իջևանի քաղաքապետ Հայկ Ղալումյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նախնական 1600-1700 տոննա խաղողի մթերման պայմանագրեր կան խաղողագործների հետ։ Իջևանում մթերման գործընթացը սկսելու է սեպտեմբերի 15-ից։

Ինչ վերաբերում է գնին, քաղաքապետն ասաց, որ գնի մասով ինքը ոչինչ ասել չի կարող։ Իջևանի գործարանից էլ խոստացան մեր բոլոր հարցերին պատասխանել վաղը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում