Friday, 24 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին

Աղետ՝ Բեյրութում. պատմում են հայ ականատեսները. hetq.am

Օգոստոսի 4-ին Վարանդա Յակուբյանը սովորականի պես մտավ Բեյրութի նավահանգստի մոտ գտնվող սրճարան։

Այդտեղ հաճախ էր լինում՝ աշխատանքից հետո դասերն անելու, կենտրոնանալու համար։ Սակայն վերջին շրջանում կորոնավիրուսի պատճառով սրճարան այցերն ավելի հազվադեպ էին։ Այդուհանդերձ, այդ երեքշաբթի՝ օգոստոսի 4-ին, Լիբանանի մայրաքաղաքում եռուզեռ էր սկսվել, քանի որ մինչ այդ Բեյրութը 5-օրյա «լոքդաունի» մեջ էր։ Մարդիկ շտապում էին իրենց աշխատավայրերը։ Երեկոյան Վարանդան մտել էր սրճարան, որտեղ այցելուների մեծ մասը երիտասարդներ էին։ Հազիվ էր հասցրել տեղավորվել, երբ շատ ուժեղ ձայն լսվեց։ Ներսում գտնվող մարդիկ ցնցվել էին։

Առաջին պայթյունի ժամանակ ենթադրել էին, թե ռազմական ինքնաթիռ է անցել երկնքով, ինչը Լիբանանում սովորական է դարձել մարդկանց համար։ Քիչ անց՝ ավելի մեծ պայթյունը եղավ։ Սրճարանը կիսափլատակ դարձավ վայրկյանների ընթացքում։

«Գրեթե բոլոր ներկաները վիրավորվեցին, ներառյալ՝ ես։ Բոլորը ցնցված էին եւ սարսափած, որովհետեւ ոչ մեկ չգիտեր, թե ինչ պատահեց, թե արդյոք պիտի շարունակվի, թե ոչ։ Շուրջս փլատակ էր, արյունլվա։ Հազիվ կարողացա ինձ գտնել, ապակիներով ծածկված էի։ Մի քանի րոպեից զանգ ստացա ծնողներիցս, ովքեր գտնվում էին Բուրջ Համուդում, որը եւս մեծ վնասներ է կրել։ Երբ դժվարությամբ դուրս եկա փլատակներից, շուրջս տեսարանը շատ սարսափելի էր՝ քարուքանդ, ավտոմեքենաները վնասված, շենքերը փլված, մարդիկ՝ սարսափած եւ շվարած, արյունլվա, փողոցներով վազում էին»,- պատմում է Բեյրութի բնակիչ Վարանդա Յակուբյանը։

Դեպքի վայր Վարանդային օգնության էր հասել եղբայրը: Երիտասարդ աղջիկը գլխից մինչեւ ոտքերը բազմաթիվ վերքեր էր ստացել, նաեւ ատամներն էին վնասվել՝ երկուսը փշրվել էին։ Հայուհուն տեղափոխել էին «Լիբանանահայ օգնության խաչ» կազմակերպություն, որը «Հայ օգնության միության» (ՀՕՄ) տեղի մասնաճյուղն է, այստեղ Վարանդայի մարմնից հանել են ապակիները։ Դեպքից ավելի ուշ է Վարանդան իմացել, որ պայթյունները եղել են նավահանգստում։

«Եթե նույնիսկ բոլոր վերքերը բուժվեն, շենքերը վերակառուցվեն, այս պատահարն ու դրա ազդեցությունը երկար պիտի մնան մեր մեջ, որովհետեւ կորուստը շատ մեծ է, հատկապես՝ մարդկայինը։ Լիբանանի ժողովուրդն արդար պատիժ է պահանջում բոլոր նրանց համար, ովքեր այս ոճրագործության պատճառ դարձան»,- ասում է Վարանդա Յակուբյանը։

Նույն օրը Երեւանից օդանավով Բեյրութ էր վերադառնում Վազգեն Չեքիջյանը, ով մարտի 17-ից Հայաստանում էր ու կորոնավիրուսի պատճառով երկար ժամանակ չէր կարողանում վերադառնալ Լիբանան։

Պայթյունի ժամանակ՝ Բեյրութի ժամանակով 18:10-ի սահմաններում, լիբանանյան «Middle East Airlines» ավիաընկերության ինքնաթիռն օդում էր։ Վայրէջքը մայրաքաղաքի հարավում գտնվող օդանավակայանում ժամը 19-ին էր։ Ուղեւորները երկնքում ոչինչ չեն զգացել, եւ միայն օդանավակայանում են տեղեկացել աղետի մասին։ Վազգեն Չեքիջյանը հիշում է, որ տուն հասնելու համար տաքսի էր պատվիրել, որը 30 րոպե ուշացումով էր եկել։

Օդանավակայանից մինչեւ տուն 20 րոպեի ճանապարհ է, սակայն այն կարողացել են անցնել մոտ 1 ժամում։ Չնայած ոստիկանությունը փակել էր փողոցները, տաքսու վարորդը Վազգենին կարողացել է տանել նավահանգստի մոտով։

«Ճանապարհին տեսա ավերակներ, տեղաշարժված մեքենաներ, տապալված ծառեր, պատշգամբներից թափված քարեր։ Երբ հասանք նավահանգստի մոտ, ձախ կողմում ծովն էր, աջում՝ փլատակները… Շատ նեղված սրտով հասա տուն»,- պատմում է Վազգեն Չեքիջյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում