Wednesday, 05 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

«Ոլորտ առ ոլորտ պիտի քննարկեն ու ծրագրեր իրականացնեն, հակառակ պարագայում չենք կարողանա վերականգնել մեր տնտեսությունը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում օրերս տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է տնտեսական աճի վերականգնման գործողությունների ծրագրի նախագիծը:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել արտահանմանը միտված ճյուղերին, այդ թվում՝ արդյունաբերության, սննդի վերամշակման, գյուղատնտեսության, ինչպես նաև կապիտալ ներդրումների ներգրավման, շինարարության, զբոսաշրջության, ծառայությունների մատուցման ոլորտներում առկա խնդիրներին: Այս համատեքստում նշվել է, որ նախագծով նախատեսվում են տնտեսության խթանմանը միտված հավելյալ գործիքակազմեր, որոնք կնպաստեն տնտեսության վերականգնմանն ու նոր առաջընթացին:

Վարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետում ներկայացնել կոնկրետ միջոցառումներն ու քայլերը: Նա իր ելույթում մասնավորապես ասել է. «Տնտեսական աճի վերականգնմանը միտված այս նախագիծն անհրաժեշտ է քննարկել նաև իրական հատվածի ներկայացուցիչների հետ, ակտիվ շփումների միջոցով ստանալ նրանց առաջարկություններն ու գաղափարները՝ նախագիծը դրանցով լրամշակելու համար»։

Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը դրական է գնահատում կառավարության այս նախաձեռնությունը, սակայն միևնույն ժամանակ նկատում է, որ այս առումով կառավարության կողմից այս ժամանակահատվածում իրականացված քայլերը, մեղմ ասած, բավարար չեն։ Այսուհանդերձ, տնտեսագետն այն կարծիքին է, որ այս պահի դրությամբ, քանի դեռ վերջնական ծրագիրը պատրաստ չէ և ներկայացված չէ հանրության դատին, հստակ գնահատականներ տալը վաղաժամ է։ Տնտեսության նախևառաջ վերականգնման, այնուհետ նոր միայն առաջընթաց ապահովելու ուղղությամբ Ասատրյանը խորհուրդ է տալիս կառավարությանը պետական ծախսերի ճիշտ և նպատակաուղղված քաղաքականություն վարել։

«Այս ամիսների ընթացքում խիստ տուժած ոլորտներից մեկը շինարարությունն է, որն էական դերակատարում ունի համայնքային և պետական բյուջեի մեջ։ Թերֆինանսավորումը պայմանավորված է թե՛ պետական բյուջեով, թե՛ համայնքային բյուջեով, ինչը նշանակում է, որ կառավարությունն առաջին հերթին պետք է վերականգնի հենց այս ուղղությամբ ծախսերի իրականացումը՝ տարբեր  մեթոդներով ու ծրագրերով։

Սրանից հետո գալիս է ծառայությունների ոլորտը, որը նույնպես  ամենազգայուն և շատ տուժած ոլորտներից է. այստեղ ամենակարևոր հարցը ներքին զբոսաշրջության խթանումն է, որը հնարավոր է իրականացնել, մասնավորապես, օրինակ, սոցիալական փաթեթների և լրացուցիչ խրախուսումների միջոցով։ Կառավարությունը թող հատուկ միջոցառումների ծրագիր իրականացնի այս ուղղությամբ, որպեսզի կարողանանք  գոնե այդ ճանապարհով կոմպենսացնենք դրսի զբոսաշրջիկների բացակայությունն ու դրա հետևանքները։

Մյուսը  գյուղատնտեսությունն է, որի պարագայում մենք ժամանակի անիմաստ կորուստ ունեցանք. դեռ  գարնանից այդքան ասում ենք, որ այս ոլորտը պետք է հատուկ ուշադրության տակ պահել՝ հատկապես հիմա։ Հեկտարներով անմշակ հողեր կան, որոնք կարելի է  թիրախային և  նպատակադրված  ձևով օգտագործել։ Կառավարությունը թող ոչ մի բան չանող, մատը մատին չտվող մարզպետներին հանձնարարեր զբաղվել այս խնդրով։ Յուրաքանչյուր մարզպետ այս ընթացքում պետք է իր մարզում առկա չօգտագործվող հողերի վերաբերյալ զարգացման ծրագրեր դներ շրջանառության մեջ, բայց այսքան ժամանակ անցավ, ու դա էլ չարեցին։ Հիմա արդեն մոտենում է մթերման սեզոնը, և պարզ է, որ տնտեսվարողները որոշակի դժվարություններ են ունենալու՝ սկսած  խաղողից, վերջացրած մնացյալ ամեն ինչով։ Թող գոնե հիմա ծրագիր բերեն, թե ինչով են օժանդակելու իրենց համայնքների մարդկանց, ինչպես են, որպես պետություն, կանգնելու նրանց կողքին՝ լինի դա հարկային վճարումների որոշ ժամանակով հետաձգումը, մթերող կազմակերպությունների հետ  քննարկումները և այլն, և այլն, այսինքն՝ այստեղ աշխատանքի լայն սպեկտոր կա։

Եվ այսպես ոլորտ առ ոլորտ պիտի քննարկեն ու ծրագրեր իրականացնեն, հակառակ պարագայում մենք  ոչ միայն չենք կարողանա վերականգնել մեր տնտեսությունը, այլև առաջընթացի մասին էլ կարող ենք մոռանալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց տնտեսագետն ու միևնույն ժամանակ հավելեց նաև՝ ակնհայտ է, որ այս ժամանակահատվածում կառավարության դերակատարումը պետք է կտրուկ ավելանա, և այս իրավիճակից  հնարավորինս  շուտ  դուրս գալու միջոցներ ձեռնարկվեն։

«Այս ամիսների ընթացքում կառավարության կողմից իրականացված հակաճգնաժամային գործողություններից  ամենաշատ արդյունավետությունն ունեցել են սոցիալական ուղղվածություն ունեցող  միջոցառումները, մինչդեռ  տնտեսական, տնտեսական զարգացման և մնացյալ  միջոցառումները շատ թույլ էին, և որակական  առումով ես որևէ փոփոխություն չեմ  նկատել։ Այո՛, ինչ-որ փոքրիկ բաներ արել են, բայց, կրկնում եմ, ըստ էության դրանք էական կամ լուրջ  նշանակություն չունեցող քայլեր են եղել։ Ի վերջո, թող սկսեն արդեն նորմալ աշխատել, թե չէ այս տեմպերով ոչ մի բանի չենք հասնի»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում