Thursday, 16 05 2024
Մոսկվան իր հավերժ ներկայության լծակը կորցրել է. վաղ թե ուշ ռազմաբազան հանելու հարց է առաջանալու
16:09
ՀՀ կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը մեծ ողբերգություն չէ. փոխնախարար
Իրավիճակը ծանր է․ սրբազաններն Աստծունն ու Կեսարինը խառնել են իրար
15:50
Սլովակիայի վարչապետին սպասվում է ևս մեկ վիրահատություն
15:40
Նիդեռլանդներում աջ կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի շուրջ
15:30
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան գումար են ստանալու բնակարան ձեռք բերելու համար. Նարեկ Մկրտչյան
Այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված. ստորագրված արձանագրությունը մեծ հաջողություն է
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ
12:45
Նավթի գներն աճել են- 15-05-24
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող երիտասարդը կալանավորվել է
Ադրբեջանի դատախազությունը դիմել է երկարաձգելու Ռուբեն Վարդանյանի կալանքը

Մարգարիտա Սիմոնյանը մեր երկրի թշնամին է, մի նայեք որպես հայի, պարզապես անտեսեք

RT հեռուստաալիքի ու «Սպուտնիկ» գործակալության գլխավոր խմբագիր, հայազգի Մարգարիտա Սիմոնյանը սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է այն հայտնի հայերի ցուցակը, որոնք, ըստ Սիմոնյանի, զանգահարել են իրեն ու ասել, որ համաձայն են իր կարծիքի ու աղմուկ հանած ֆեյսբուքյան գրառման հետ։ Հիշեցնենք՝ Սիմոնյանը գրել էր, թե Ռուսաստանը բարոյական իրավունք ունի թքելու Հայաստանի վրա, քանի որ Հայաստանը չի ճանաչել Ղրիմը, իշխանություններն էլ գործ են հարուցել Ռոբերտ Քոչարյանի դեմ ու սեպ են խրում հայ-ռուսական հարաբերություններում։

Ուսումնասիրելով Սիմոնյանի հրապարակած ցուցակը՝ կարելի է ասել, որ առնվազն հայաստանյան հանրությանը քաջածանոթ ու հայտնի դեմքեր գրեթե չկան։ Առավել հայտնիներից ցուցակում են գործարար ու բարերար Ալբերտ Ավդոլյանը, Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Ակոպովը, գործարար Արտիկ Հակոբյանը, հաղորդավար Ռոման Բաբայանը, գործարար Վադիմ Աղաջանովը։ Ցուցակում ներառված են նաև Մարգարիտա Սիմոնյանի ընտանիքի անդամները՝ ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, վերջինիս մայրը՝ դերասանուհի Լաուրա Գևորգյանը։ Ցուցակում ներառված են նաև ուսանողներ, մենեջերներ, պահեստազորի զինվորականներ։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն առաջարկում է Մարգարիտա Սիմոնյանին պարզապես անտեսել: «Այն, որ ինքը շարունակում է, դասական պրովոկացիա է։ Ամբողջ աշխարհի հայերին, հայրենասերներին առաջարկում եմ անտեսել Մարգարիտա Սիմոնյանին։ Ինչու են ինքն ու իր ամուսինը խորացնում իրավիճակը։ Հասկացանք՝ վիճեցին, ինքն ասաց, ինչ-որ մարդիկ պատասխանեցին։ Կարծես խորացնել պետք չէր, այն էլ այն ֆոնի վրա, որ հիմա ամբողջ աշխարհի ադրբեջանցիները մեր դեմ սադրանքներ են թույլ տալիս։ Ես համարում եմ, որ սա Մարգարիտա Սիմոնյանի կողմից սադրանք է հայ ժողովրդի նկատմամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի կարծիքով՝ Մարգարիտա Սիմոնյանի ազգանունն իր էության հետ որևէ կապ չունի. «Շատերը մոռանում են՝ ով է Մարգարիտա Սիմոնյանը։ Նա Պուտինի մոտ այն ամենագլխավոր դեմքն է, որ ամբողջ աշխարհով ֆեյքեր է տարածում։ Նա կատարում է այսօրվա ՌԴ իշխանությունների ամենաստոր պատվերը, այն է՝ տարածել ֆեյքեր Եվրոպայի դեմ, ժողովրդավարության դեմ։ Այդպիսի մարդիկ շատ սպեցիֆիկ են, պետք է զգույշ լինել։ Իր հայ լինելը նա հայրենասիրությամբ չի դրսևորում։ Մարգարիտա Սիմոնյանը կատարում է Ռուսաստանի այսօրվա իշխանությունների ամենաստոր պատվերը։ Ինքը տարածում է սուտ լուրեր ժողովրդավարական ընտրությունների, եվրոպական տարբեր երկրների, նրանց ղեկավարների մասին։ Դա շատ լուրջ բան է, նա պաշտոնապես այդ ֆեյքերի ղեկավարն է։ Ի՞նչ են անում՝ տարածում են ստեր Ռուսաստանի մասին՝ իբր ամեն ինչ լավ է, ստեր Ուկրաինայի, դեմոկրատական արժեքների մասին։ Նման մարդկանցից պետք է շատ զգույշ լինել, ամենաստոր բաների են ունակ»։

Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Մարգարիտա Սիմոնյանը նաև պրոթուրքական է. «Ինքն այն դեմքն է, ով Ռուսաստանը տանում է Եվրոպայի ու ԱՄՆ-ի դեմ, տանում է Ռուսաստանը հօգուտ Թուրքիայի։ Կարող է ինքն էլ դա չհասկանա, բայց ինքը պրոթուրքական է։ Ես առաջարկում եմ նրա հետ ընդհանրապես գործ չունենալ։ Երբ Մարգարիտա Սիմոնյանը, իր շրջապատի հայերը նախկիններին էին պաշտպանում, բանտում գտնվող Քոչարյանին՝ դա պատահական չէ։ Հստակ գիծ է երևում՝ ժողովրդավարության դեմ ուղղված պրոթուրքական, պրոադրբեջանական գիծ։ Փաստը, որ ինքը հայկական ազգանուն ունի, ոչինչ չի նշանակում, նա մեր երկրի թշնամին է, իր հետ գործ չունեք, ընդհանրապես անտեսեք»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ Մարգարիտա Սիմոնյանի այս սադրանքների նպատակն է վարկաբեկել Հայաստանում ժողովրդավարությունը: «Ես չեմ բացառում, որ Ռուսաստանի իշխանությունները, տեսնելով, որ չի ստացվում վարկաբեկել Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին, այժմ հայազգի մարդկանց միջոցով են փորձում դա անել։ Շատ վտանգավոր է հենց այն, որ իրենց ազգանունը հայկական է։ Ովքե՞ր էին այդ մարդիկ՝ ինչ-որ կարի ֆաբրիկայից, ուսանողներ, նրանք ՀՀ քաղաքացի՞ են, պայքարե՞լ են նախկին կրիմինալ ռեժիմի դեմ։ Եթե ՌԴ քաղաքացի են՝ պայքարե՞լ են Պուտինի ռեժիմի դեմ, այն, ինչ կատարվում է Խաբարովսկում, երբ ամբողջ ժողովուրդն է ոտքի կանգնել՝ իրենք կա՞ն այդտեղ, իհարկե՝ ոչ։ Նրանց նպատակն է վարկաբեկել ժողովրդավարությունը, ժողովրդավարական իշխանությանը։ Մարդիկ նրան արձագանքում են որպես հայի, սակայն իրականում ինքը կայսերապաշտ դեմք է, իրեն պետք չէ նայել որպես հայի»,- եզրափակեց Ստեփան Գրիգորյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում