Thursday, 16 07 2026
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին
Բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից․ ՄԻՊ
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
ԱՄՆ-ն շուտով կհայտարարի TRIPP-ի նոր ֆինանսական հատկացումների մասին
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանը
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Եվրամիությանը կհաջողվի՞ Ուկրաինայում կանխարգելել համաեվրոպական պատերազմը
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գեղամա լեռների այս չքնաղ հովիտը բացառապես պետական սեփականություն է. Կոտայքի մարզպետը՝ Ակնալճի մասին

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ակնալճի մասին:

«Սիրելի՛ արշավականներ, բնապահպաններ, քանի որ վերջին շրջանում լայն քննարկումների առիթ էր դարձել լճի կարգավիճակն ու որոշ շրջանակների տնտեսական գործունեության իրավաչափությունն այդ տարածքում, պարտքս համարեցի անձամբ այցելելու և ծանոթանալու իրավիճակին տեղում, ինչպես նաև, հնարավորության դեպքում, տեղում հանդիպելու այդ քննարկումների առիթ դարձած՝ Գեղարքունիքի մարզից որոշ քաղաքացիների, ում անվան հետ են կապում լճի հնարավոր «տնօրինումը»:

Ինձ հետ էր նաև«Կոտայք» Ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրենը։

Նշեմ, որ թեև այս խառնարանային լիճն աշխարհագրորեն գտնվում է Կոտայք և Գեղարքունիք մարզերի սահմանագծին, սակայն ռելիեֆով պայմանավորված՝ լճի ջրային ռեսուրսները տնօրինվում են «Կոտայք» ՋՕԸ կողմից, ում իրավասության տակ է լճի ջրային պաշարների կառավարումը՝ թե՛ ոռոգման, թե՛ տարբեր մարզերից սեզոնային անասնապահությամբ զբաղվող ֆերմերների արոտների ջրարբիացման նպատակներով։ Բնականաբար՝ մեր համատեղ ջանքն ուղղված է նաև այդ ոլորտներում ևս ջրի օգտագործման վճարումների կանոնակարգմանն ու ստվերից դուրս բերմանը, ինչը կարծես՝ շատ դժվարությամբ, բայց ստացվում է։

Հարգելինե՛րս,

Ցանկանում եմ սույնով մեկընդմիշտ արձանագրենք, որ Գեղամա լեռների այս չքնաղ հովիտը բացառապես ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ է, և որևէ մեկն այն ինքնակամ տնօրինելու, կոմերցիոն նպատակներով շահագործելու կամ շահույթ հետապնդելու նպատակով՝ ենթավարձակալության հանձնելու որևէ իրավական ՀԻՄՔ ՉՈՒՆԻ (համենայն դեպս՝ տվյալ քաղաքացին և իր ներկայացուցիչները որևէ նման փաստաթուղթ չկարողացան ներկայացնել՝ վկայակոչելով ինչ-որ վարձակալության անհասկանալի մի պայմանագիր, որն ըստ իրենց, տրամադրվել է դեռևս հեռավոր 1988թ., ինչը, իհարկե, չէր կարող հանդիսանալ իրավաչափ հիմք)։

Իսկ տվյալ անձը, ով իր ընտանիքի անձնական նախաձեռնությամբ՝ շուրջ մի քանի տասնամյակ լիճ է բաց թողնում որոշակի ձկնաքանակ՝ բնական միջավայրում բազմանալու և որակական հատկանիշներ ձեռք բերելու նպատակով, իմ ընկալմամբ, դա անում է առանց պատկան մարմինների և համապատասխան գերատեսչությունների պաշտոնական թույլտվության, ինչի մասին վերջինիս մանրամասն պարզաբանումներ ներկայացրեցի տեղում (սոցկայքերի վերջին հրապարակումների հիմամբ և այս փաստերով նաև Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում, և այդ տարածքում օրեր առաջ տեղազննություն են արել նաև հետաքննիչները): Ըստ այդմ, ելնելով վերոգրյալից, կոչ եմ անում շահագրգիռ բոլոր շրջանակներին՝ մեր արշավականներին, բնապահպաններին, և պարզապես, մեր մարզի հյուրերին.

Այցելե՛ք Ակնալիճ, բանակեք ափերին, վայելե՛ք բնության այդ հրաշագեղ կոթողը՝ առանց որևէ մեկին վճարելու, առանց տրվելու՝ որևէ մեկի կողմից «սեփական կանոնները» տեղում թելադրելու կամ Ձեր քաղաքացիական իրավունքները սահմանափակելու ապօրինի պահանջներին. այդ մասին վերջիններս խստագույնս զգուշացվել են։

Հարկ եղած դեպքում՝ նման փորձերի ականատես լինելիս, խնդրում և հորդորում եմ՝ անմիջապես ահազանգել Ոստիկանություն կամ կապ կաստատել Կոտայքի մարզպետարանի թեժ գծերով»,- գրել է մարզպետը:

https://www.facebook.com/romanos.petrosyan/posts/3429268340425747

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում