Ֆեյսբուքյան օգտատեր Յուլիա Էլկինան իր էջում գրել է, որ Ֆուդ-սիթիի շրջակայքում կրակոցներ են հնչել, և ջարդուխուրդ են անում «Հայկական տուն» խանութը։
«Կրակոցներ ու զանգվածային ծեծկռտուք Ֆուդ-սիթիի մոտակայքում: «Հայկական տուն» խանութը ջարդուխուրդ է արվում է: Մենք դուրս պրծանք, զգույշ եղեք … », – գրել է նա:
Նշենք, որ Բաղրամյան 26 Telegram հեռուստաալիքը հրապարակել է դեպքի վայրից մի տեսանյութ, որտեղ երևում է, որ իրավապահ մարմիններն արդեն գտնվում են հարձակման վայրում:









































