Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է ՆԱՏՕ ԽՎ նախագահի հայտարարությանը

ՆԱՏՕ-ում ՀՀ պատվիրակության անունից թույլ տվեք խորին շնորհակալությունս հայտնել Ձեր՝ հայ – ադրեբջանական սահմանում օրերս ծավալված ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ավելի վաղ տարածած հայտարարության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Ազգային ժողովի Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«ՆԱՏՕ ԽՎ նախագահ Աթթիլա Մեսթերհազիի կողմից ավելի վաղ տարածած հայտարարությանն ի պատասխան շնորհակալական գրություն եմ հղել վերջինիս.

Տեքստը ստորեւ՝

Հարգելի պարոն Մեսթերհազի,

ՆԱՏՕ-ում ՀՀ պատվիրակության անունից թույլ տվեք խորին շնորհակալությունս հայտնել Ձեր՝ հայ – ադրեբջանական սահմանում օրերս ծավալված ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ավելի վաղ տարածած հայտարարության համար։ Հայաստանը բարձր է գնահատում միջազգային հանրության ուշադրությունը եւ հատկապես ՆԱՏՕ-ի ղեկավարության խաղաղասիրական կոչերը։

Աշխարհը պատուհասած համաճարակի պայմաններում, իրապես, ամբողջ աշխարհը պետք է միասնաբար հաղթահարի անտեսանելի թշնամու կողմից պատճառված առողջապահական եւ սոցիալ-տնտեսական խնդիրները։

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման մանդատը վերապահված է ԵԱՀԿ Մինսկի համանախագահությանը եւ պահանջում է բանակցային լուծում։ Հայաստանը դեմ է կոնֆլիկտի ռազմական ճանապարհով լուծմանը եւ ագրեսիվ հռետորաբանությանը։

Ցավով եմ ուզում նշել սակայն, որ հակառակ միջազգային հանրության կոչերին Ադրբեջանը ոչ միայն չի դադարեցնում ռազմական գործողությունները, այլեւ պետական մակարդակով սպառնում է միջուկային ահաբեկչությամբ թիրախավորել խաղաղ բնակչությանը, սա ոչ այլ ինչ է քան համամարդկային ու տարածաշրջանային անվտանգության դեմ ուղղված սպառնալիք։

Լիահույս եմ, որ միջազգային առաջատար կառույցների՝ խաղաղությանը միտված հայտարարությունները ի վերջո կստիպեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը սթափ գնահատել աշխարհի առողջապահական ծանր իրավիճակը եւ վերադառնալ բանակցային սեղան։

Հարգարժան Պրն․ նախագահ, եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեր ճշմարիտ խոսքերի համար, հուսով եմ, որ համավարակից հետո մենք առիթ կունենանք անձամբ ծանոթանալու  եւ համատեղ աշխատելու աշխարհում խաղաղության ու անվտանգության պահպանմանն ուղղված հետագա քայլերի ուղղությամբ»։

https://www.facebook.com/andranik.kocharyan.33/posts/3190633194327765

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում