Thursday, 23 07 2026
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը

Երկու հայ ֆուտբոլիստներ խաղադաշտ էին դուրս եկել վիճարկելու Հայաստանի գավաթը

Պատմության մեջ առաջին անգամ Երևանի «Նոան» դարձավ Հայաստանի գավաթակիր։ Գերլարված և դրամատիկ խաղում «Նոայի» ֆուտբոլիստներն առավելության հասան գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ։ Հանդիպման սյկզբում երկու թիմերն էլ բարձր տեմպ էին հաղորդել խաղին: «Արարատ-Արմենիան» առաջինն օգտվեց «Նոայի» պաշտպանների սխալից և 9-րդ րոպեին Օգանան բացեց խաղի հաշիվը: Բաց թողած գնդակից հետո «Նոան» առավել շատ էր տիրում գնդակին:Հանդիպման 23-րդ րոպեին խաղային անսպասելի դրվագում «Նոայից» ինքնագոլի հեղինակ դարձավ Տատաևը: «Արարատ-Արմենիա»-ն 27-րդ րոպեին կարողացավ նաև եռապատկել հաշվի տարբերությունը: Մրցակցի տուգանային հրապարակում առաջինը կողմնորոշվեց Օտուբանջոն: Երբ հաշիվը դարձավ 3։0 շատերը ժամանակից շուտ Հայաստանի գավաթակի էին տեսնում «Արարատ-Արմենիային»։ Հաղթանակին ժամանակից շուտ հավատացին նաև «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները։ Առաջին կեսի վերջնամասում «Նոայից» Մայրովիչը կարողացավ դիպուկ հարվածով կրճատել հաշվի տարբերությունը:

Մինչ թիմերը կգնային հանգստի՝ «Արարատ-Արմենիա»-ից դուբլ ձևակերպեց Օգանան, հաշիվը դարձնելով 4։1: Երկրորդ կեսի մեկնարկում «Նոան» ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, որն անվրեպ իրացրեց Ազարովը: «Նոան» շարունակեց տիրել իրավիճակին և խփեց նաև երրորդ գնդակը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Կովալենկոն: «Նոան» շարունակեց անհավանական խաղ ցուցադրել և կարողացավ վերականգել հաշվի հավասարությունը: 4-րդ գնդակը խփեց Սպետառուն: Խաղի ավելացված րոպեներին կրքերը բորբոքվեցին և մրցավարը խաղից հեռացրեց «Արարատ-Արմենիայից» Կոդջոնին: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 4:4 և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: «Արարատ-Արմենիա» կարմիր քարտից հետո մնաց 9 ֆուտբոլիստով, քանի որ վնասվածքի պատճառով հանդիպումը կշարունակեց Վակուլենկոն: Լրացուցիչ ժամանակի երկրորդ կեսում մրցավարը 11 մետրանոց նշանակեց «Արարատ-Արմենիայի» դարպասին, որն իրացրեց Ազարովը։ Րոպեներ անց էլ «Արարատ-Արմենիայից» Օտուբանջոն հաշիվ դարձրեց 5։5:Ի վերջո, խաղի ելքը որոշվեց հետխաղյա 11մետրանոց հարվածների շնորհիվ, որտեղ առավել դիպուկ էին «Նոայի» ֆուտբոլիստները: Հանդիպմանը տրիբունայից հետևում էր Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը: Ինչև, նման դիտարժան և լարված ֆուտբոլ հայկական թիմերի մասնակցությամբ վաղուց չէինք տեսել։

Ի դեմս «Նոայի» տեսանք պայքարող և մարտունակ կոլեկտիվ, որը կարծում ենք կարող է հաջողություններ գրանցել եվրագավաթների խաղարկություններում։ Չնայած, որ երկրորդ կեսում «Արարատ-Արմենիան» ձախողվեց այնուամենայնիվ, այս թիմը ևս ցուցադրեց որակյալ խաղ։ Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային» ևս այս տարի ևս ելույթ կունենա եվրագավաթների խաղարկություններում։ Հուլիսի 14-ին Բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրում «Արարատ-Արմենիան» «Նոան» կվիճարկեն նաև Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։ Հաղթանակի դեպքում «Նոան» մրցաշարջնանում ոսկե դուբլ կձևակերպի։ Նշենք, որ «Արարատ-Արմենիային» չեմպիոնի կոչումը պահպանելու համար կբավարարաի նաև ոչ-ոքին։ Մի կողմ դնելով ոգևորությունն ու տպավորությունները, այնուամենայնիվ հարկ ենք համարում կրկին անդրադառնալ այն խնդին, որն արդեն մի քանի տարի է օրակարգային է։ Երեկ երկու թիմերին մեկնարկային կազմերում տեղ էին գտել ընդամենը երկու հայ ֆուտբոլիստներ՝ ի դեմս «Արարատ-Արմենիայի» ավագ Արմեն Համբարձումյանի և պաշտպան Արթուր Դանիելյանի։ Վերջիններս ի դեպ հայկական ֆուտբոլի սաներ չեն։ Այո, խաղի ընթացքում խաղադաշտում հայտնվեցին տեղացի ֆուտբոլիստներ, բայց․․․։

Փաստն այն է, որ տեղացի կադրերը շարունակում են մնալ ստվերում։ «Նոա»-«Արարատ-Արմենիա» հանդիպման մեկնարկը դրա լավագույն ապացույցն է։ Ամեն դեպքում շնորհավորում ենք «Նոային» գեղեցիկ հաղթանակի համար հույս հայտնելով, որ ապագայում այս թիմի հիմնական կազմում կտեսնենք հայաստանցի խաղացողներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում