Գերմանիայի Ստորին Սաքսոնիա երկրամասի իշխանությունները Լինգենում գործող Advanced Nuclear Fuels գործարանին (ֆրանսիական Framatome-ի դուստր ձեռնարկություն) թույլտվություն են տվել՝ «Ռոսատոմի» հետ գործընկերությամբ արտադրելու ռուսական նմուշի վառելիք, որը կարող է օգտագործվել խորհրդային և ռուսական տեխնոլոգիաներով աշխատող ԱԷԿ-ներում (Չեխիա, Հունգարիա, Բուլղարիա):
Նախագիծը խիստ քննադատության է արժանացել բնապահպանների և մի շարք գերմանական կուսակցությունների կողմից, որոնք այն անվանել են «անվտանգության ռուլետկա» և մեղադրել Բեռլինին Մոսկվային երկրորդային լծակներ տրամադրելու մեջ:
Ի պատասխան մտահոգությունների՝ կառավարությունը սահմանել է հատուկ պայմաններ․ «Ռոսատոմի» աշխատակիցների մուտքն արտադրամասեր թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում և ուղեկցությամբ, իսկ ռուսական սարքավորումներն ու ծրագրային ապահովումը պետք է խիստ մեկուսացվեն գործարանի տեղեկատվական ենթակառուցվածքից։








































