Friday, 17 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Տեսնում ենք հակառուսական քայլերը, բայց չենք հասկանում՝ ում հետ է Փաշինյանը խաղարկում ռուսական խաղաքարտը

Հայաստանցիների շրջանում Ռուսաստանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել, ընդ որում՝ ապրիլյան պատերազմից հետո անկման տեմպը արագացել է՝ փաստում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի անցկացրած սոցհարցումը, որն ամփոփ ներկայացված է «Կովկասյան բարոմետր» հետազոտությունում։ Եթե 2013թ.-ին հայաստանցիների 83 տոկոսն էր Ռուսաստանը համարում Հայաստանի հիմնական բարեկամ-երկիր, ապա 2015թ.-ին՝ 75 տոկոսը, 2017թ.-ին՝ 63 տոկոսը (տեսնում ենք՝ ապրիլյան պատերազմից հետո անկումը արագացել է), դե իսկ այս տարվա հարցման արդյունքում Ռուսաստանը հիմնական բարեկամ երկիր է համարել հայաստանցիների միայն 57 տոկոսը։

Միևնույն ժամանակ, այս թվերով Ռուսաստանը շարունակում է գլխավորել Հայաստանին բարեկամ-երկիր համարվող պետությունների ցանկը։ Այսպիսով, 2013թ.-ից ի վեր 26 տոկոսային կետով նվազել է այն հայաստանցիների թիվը, ովքեր Ռուսաստանը համարում են հիմնական բարեկամ-երկիր։ Ընդ որում, ինչպես վկայում են հարցման արդյունքները, հայաստանցիների նոր սերնդի շրջանում Ռուսաստանն ավելի քիչ հեղինակություն ունի, քան տարիքով ավագների։ Հարցումն անցկացվել է տարիքային երեք խմբում՝ 18-35 տարեկաններ, 36-55 և 56 տարեկանից բարձր անձանց խմբում։ 18-35 տարեկան հայաստանցիների 52 տոկոսն է Ռուսաստանը համարել հիմնական բարեկամ-երկիր, 36-55 տարեկանների խմբում այդ թիվը կազմում 60 տոկոս, դե իսկ 56 տարեկանից բարձր հայաստանցիների 59 տոկոսն է համարել Ռուսաստանը հիմնական բարեկամ-երկիր։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն ընդգծեց, որ հետևելով հայկական լրատվամիջոցների հրապարակումներին՝ կարծիք է կազմել, որ Հայաստանում իսկապես առկա են հակառուսական տրամադրություններ: «Բայց եկեք հարցին այսպես նայենք: Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական բավականին բարդ պայմաններում, սահմանակից է Թուրքիային ու Ադրբեջանին, սրանք պետություններ են, որոնք «Հայաստանին շատ են սիրում»: Բաքուն ղարաբաղյան հարցում որևէ զիջման չի ուզում գնալ, իսկ Անկարան պաշտպանում է Բաքվի այդ քաղաքականությունը: Իրենք, իհարկե, Հայաստանին կարող են նորմալ վերաբերվել, բայց դա այն դեպքում, եթե Հայաստանը հանձնի Ղարաբաղը, սակայն առայժմ այդպիսի տենդենցներ չկան: Երկրորդ էական հարցն այն է, թե Հայաստանն ինչ ռեսուրսներ ունի ստատուս-քվոն պահպանելու հարցում: Մինսկի խմբի համանախագահող երկրների մեջ միայն Ռուսաստանն է, որ Հայաստանի անվտանգության երաշխավորն է: Ոչ մի ուրիշ պետություն՝ ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ Ֆրանսիան այդպիսի պարտականություն իրենց վրա չեն վերցնում: Ուստի երբ Հայաստանում հակառուսական տրամադրություններ են զարգանում, մեր մեջ հարց է ծագում՝ իսկ ի՞նչ են ուզում հայերը, նոր ցեղասպանությո՞ւն, որ հետո նոր ռուսներին ծաղիկներով դիմավորեն, արտաքսո՞ւմ, թե՞ ինչ-որ մեկն ավելի լավ հեռանկար է խոստացել: Կա՞ այլ պետություն, որը Հայաստանին պայծառ ապագա է խոստացել, եթե այո, ապա Ռուսաստանը դեմ չէ, թող գնան այնտեղ»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ հակառուսական տրամադրությունները գնալով զարգանում են. «Օրինակ՝ ռուսական հեռուստաալիքների հետ կապված որոշում է ընդունվում, և դա մեզ զարմացնում է, ինչո՞ւ, որովհետև ռուսական հեռուստաալիքները հակահայկական պրոպագանդայով երբեք չեն զբաղվել և մշտապես դրական լույսի ներքո են լուսաբանել Հայաստանում կատարվող իրադարձությունները: Եվ այս պայմաններում ռուսական հեռուստաալիքները դնել արտասահմանյան այլ ալիքների հետ նույն հարթության վրա, երբ մենք ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ւմ դաշնակիցներ ենք, ակնհայտ է, որ սա հակառուսական քայլ է: Սա լավ քայլ չէ, Փաշինյանը խաղարկում է ռուսական քարտը, բայց ո՞ւմ հետ է խաղում: Ռուսները երբեք հայկական խաղաքարտը թուրքերի ու ադրբեջանցիների հետ չեն խաղարկել, իսկ ինքը խաղարկում է ռուսական քարտը, ինչո՞ւ: Իմ կարծիքով՝ որոշակի քաղաքական խնդիրներ է լուծում: Ինքը մտածում է, որ Հայաստանի նախկին իշխանությունները պրոռուսական են, և Ռուսաստանն էլ աջակցում է Հայաստանի նախկին իշխանություններին, իսկ ինքը նոր է»:

Տարասովը շարունակեց. «Պետք է նայել իրական պատկերին, աշխարհագրությանը: Հայերը Մարս թռչել չեն կարող, նայեք աշխարհագրությանը: Իսկ եթե առավել անկեղծ լինենք՝ իրական հայրենասերը պետք է մեր Պուտինի ընկերը լինի, ոչ թե նրա հետ պալեմիկայի մեջ մտնի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում