Tuesday, 14 07 2026
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

2008 թվականից պահվել է բողոքի ալիքը. Լարիսա Ալավերդյան

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, գնահատելով ՀԱԿ – իշխանություն երկխոսությունը, լրագրողների հետ հանդիպմանը ասաց. «Այդ երկխոսության գլխավոր դերը իրականում գոյություն ունեցող պրոբլեմներից հասարակության ուշադրությունը շեղելն է: Երկրում օրեցօր վիճակը ծանրանում է սոցիալական և տնտեսական ոլորտներում, իսկ մենք խոսում ենք քաղաքական ուժերի, կներեք՝ ինչ որ ցուցադրական գործընթացից: ՀԱԿ-ը և գործող իշխանությունները հասարակության մոտ հանդես են գալիս նույն քաղաքական դիրքորոշումով, և ամենաանհանգստացնողն այն համընկումն է, որ կա առաջին, երկրորդ, երրորդ նախագահների՝ Արցախի հարցում ցուցաբերած սկզբունքների մեջ: Հայաստանի համար Արցախի հարցը մի գավառի հարց չէ, և նրանք, ովքեր բաժանում են Արցախի խնդիրը Հայաստանի խնդրից, ուղղակի կարճատեսներ են»:

Ալավերդյանը երկխոսությունը որակեց որպես պաշտոններ բաժանելու և սակարկելու գործընթաց: «Ես չեմ տեսնում, որ այս երկխոսությունն իր մեջ պարունակում է համակարգային փոփոխություններ: Շարժվելով երկու անգամ կեղծված սահմանադրությամբ՝ մենք չենք հասնելու համակարգային փոփոխությունների»,- նշեց Ալավերդյանը և հավելեց, որ պետք է առաջիկա ընտրություններում բացառենք առաջին, երկրորդ ու երրորդ նախագահների մասնակցությունը և օրակարգային դարձնենք սահմանադրական փոփոխությունները:

Ալավերդյանը ՀԱԿ-ի գործունեությունը դրական գնահատեց այն առումով, որ սկսած 2008 թվականից պահվել է բողոքի ալիքը: Խոսելով Մարտի 1-ի իրական կորուստների մասին՝ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ արյունը թափվել է, որովհետև Ռոբերտ Քոչարյանը չէր ուզում զիջել Լևոն Տեր-Պետրոսյանին: Նա նաև ՀԱԿ-ին որակեց որպես մակերևույթային ընդդիմություն, որովհետև թույլ է տալիս իշխանություններին վերարտադրել համակարգը: «Ժառանգության» պատգամավորը նաև հավելեց, որ դրսի այն ուժերը, որոնք աչք են փակում հայաստանյան իշխանության ոչ լեգիտիմության վրա, միայն Արցախի հարցի գնով են աչք փակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում