Friday, 17 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Պատճառը մրցույթի չկայանալն էր, աշխատանքներն արդեն մեկնարկել են. Վանաձորի քաղաքապետը վարորդների համար լավ լուր ունի

Վանաձորում մինչև տարվա վերջ կավարտվի ճանապարհաշինական երկու խոշոր ծրագիր, որոնց համար կհատկացվի 208 և 400 մլն դրամ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նշեց, որ արդեն մեկնարկել են ճանապարհների փոսալցման աշխատանքները։ Նշենք, որ երեկ Վանաձորում վարորդները, ի նշան բողոքի, անձամբ փոսալցման աշխատանքներ էին կատարել ճանապարհներին՝ հայտարարելով, որ քաղաքապետարանի վրա հույս դնելն անիմաստ է։

Վարորդների այս բողոքի վերաբերյալ քաղաքապետը տեղեկացրեց, որ արդեն մեկնարկել են փոսալցման աշխատանքները։ Դրանց հետաձգման պատճառը, քաղաքապետի խոսքով, մրցույթի չկայանալն էր։ «Հիմա արդեն մրցույթը կայացել է, այսօրվանից աշխատանքները կմեկնարկեն, բոլոր փոսերը կլցվեն։ Այնպես որ, բոլորը թող հանգիստ լինեն։ Փոսալցման աշխատանքների համար մոտ 68 մլն դրամ է հատկացվել։ Մենք ունենք նաև 208 մլն և 400 մլն դրամանոց ծրագրեր, որոնց շրջանակում մի քանի այլ փողոցներ կասֆալտապատվեն»,- ասաց քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

Նրա խոսքով՝ Վանաձորում մեծ չէ ասֆալտապատման կարիք ունեցող ճանապարհների քանակը։ «Ունենք խնդրահարույց երկու փողոց, որոնք մենք հենց նպատակային չենք նորոգում, որովհետև հիմա մեկնարկում է ջրամատակարարումը 24-ժամյա դարձնելու աշխատանքների փուլը, ու այդ փողոցները նորից պետք է քանդվեն, որպեսզի ջրատար խողովակները անցկացվեն։ Որպեսզի մենք գումարներ չփոշիացնենք, այդ ճանապարհների վրա կապիտալ ներդրումներ չենք անում։ Սահմանափակվում ենք միայն ընթացիկ նորոգմամբ, որպեսզի վարորդների համար ավելորդ անհանգստություններ չլինեն։ Բայց այդ աշխատանքները ավարտելուց հետո այդ երկու փողոցը կհիմնանորոգենք։ Ընդհանուր առմամբ՝ Վանաձորում ճանապարհների գլոբալ խնդիր, որպես այդպիսին, չունենք։ Տրանսպորտային մեր հանգույցները նորմալ վիճակում են։ Ձմեռվանից հետո բնականաբար բոլոր հին փողոցներում, որտեղ փոսեր են առաջացել, դրանց վերացման աշխատանքներն են հիմա ընթանում։ Մնացածը խոշոր հիմնանորոգման ծրագրեր են, որոնց կեսը տարեվերջին կավարտենք, կեսը՝ օգոստոսին»,- մանրամասնեց քաղաքապետը։

Խոսելով քաղաքում կորոնավիրուսային համավարակի տարածման մասին՝ Ասլանյանը նշեց, որ այս պահին ստույգ թիվ չունի, թե քաղաքում կամ մարզում քանի հաստատված դեպք կա։ Հիշեցնենք, որ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում կորոնավիրուսի բռնկում էր տեղի ունեցել։ Քաղաքապետի տեղեկացմամբ՝ այս պահին ֆաբրիկան աշխատում է, բայց ոչ ամբողջ ծավալով, այլ մասնակի։ Աշխատակիցների մի մասը մեկուսացած է, մի մասը՝ բուժման մեջ։

«Մեր ֆաբրիկայում վարակի տարածումից հետո, այո, վիրուսակիրների թիվ կա, բայց որ ասեմ՝ ինչ-որ խուճապային տրամադրություն է, ոչ։ Ֆաբրիկայի աշխատակիցների մի մասը  10-14 օր հետո բուժվում վերադառնում է նորմալ, բնականոն կյանքի»,- ասաց Ասլանյանը։

Վանաձորի քաղաքապետի խոսքով՝ բնակչության մեծ մասը պահպանում է կարանտինային կանոնները, կրում է դիմակ։ «Պետք է  ասեմ, որ հաճախակի հերթեր են տեղի ունենում բանկերի, վարկային կազմակերպությունների մոտ։ Կուտակումները հիմնականում առաջանում են վարկերի մարման օրերին։ Դրանք ևս ոստիկանության միջոցով կարգավորվում են։ Ըստ էության 80-90 տոկոսը կանոնները պահպանում է։ Ինչպես Հայաստանի մյուս քաղաքներում, այստեղ ևս կան մարդիկ, ովքեր մի քիչ լուրջ չեն մոտենում խնդրին»,- շեշտեց քաղաքապետը։

Հոգեհանգստի, հարսանյաց կամ ծննդյան այլ բազմամարդ արարողությունների իրականացման վերաբերյալ Ասլանյանն ասաց՝ ոստիկանությունը, մարզպետարանը հիմնականում հետևում են, որ բազմամարդ հավաքները հնարավորինս տեղի չունենան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում