Sunday, 09 06 2024
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել աղետի գոտի կատարած այցից
11:45
Իրանը և Հնդկաստանը համատեղ կաշխատեն՝ ընդլայնելու երկկողմ կապերը
Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար
Ստեղծվում է մեկ կենտրոնացված հանգույց, որը կոտրելու դեպքում հաքերները կարող են լիակատար հասանելիություն ստանալ Հայաստանի ողջ տարածքին․ Արթուր Պապյան
Օդի ջերմաստիճանը կնվազի
10:45
ԱՄՆ Ատլանտյան խորհուրդը Հայաստանը դասել է աշխարհի կիսաազատ երկրների շարքում
ԵԱՏՄ-ն մեր պայծառ ապագան չէ, բայց նաև աղքատ Ղազարոս չլինենք Բրյուսելի դռանը
Starliner տիեզերանավն արձակվել է դեպի Միջազգային տիեզերակայան
Խոշոր խաղ է սկսվել, որից կարող ենք օգտվել. էներգետիկ ենթակառուցվածքները պետք է կարգի բերել
10:09
ՄԱԿ-ում հայտարարել են, որ շրջակա միջավայրում մոտ 0,5 միլիարդ տոննա պլաստիկ է կուտակվել
Ռուսաստանից կախվածությունը կձգվի ևս մեկ դար, եթե նոր ԱԷԿ-ի գործարքը կնքվի նրանց հետ
09:45
Լեհաստանը 750 մլն դոլար կտրամադրի կիբերանվտանգությանը
09:30
Հնդկաստանը ձգտում է մրցակցել Չինաստանի հետ
09:15
Գերմանիայի բնակչության ավելի քան մեկ քառորդին չի հետաքրքրում Եվրո 2024-ը
Ի՞նչ է շշնջացել Օրբանն Ալիեւի ականջին, որ Բաքուն գրոհում է ՀՀ սահմանադրությունը
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը

Los Angeles Times. Էրդողանը մեկնում է Լիբանան` խաղաղություն հաստատելու

Անցած ամիս Բեյրութի փողոցներում գրված էր «խոշ ամադիդ», որը պարսկերենով նշանակում է «բարի գալուստ» և նվիրված էր Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին: Այս ամիս այդ պաստառները փոխարինվեցին «մերհաբանով», որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «բարի գալուստ» և նվիրված են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին Լիբանան: Էրդողանի այցի նպատակն է հանգստացնել ներիշխանական լարվածությունը արաբական այդ երկրում, որն առաջացել է ՄԱԿ-ի հատուկ տրիբունալի գործունեության հետ կապված, որը ստեղծվել է 2005թ. փետրվարին սպանված Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունը քննելու համար: Թուրքիան հավանաբար կօգտագործի իր քաղաքական և տնտեսական տարածաշրջանային լիդերի դերը` ամրապնդելու համար երկու երկրների հարաբերությունները:
«Թուրքիայի համար շատ կարևոր է Լիբանանում կայունության հաստատումը»,- ասել է Թուրքիայի տնտեսական և սոցիալական ուսումնասիրությունների հիմնադրամի (TESEV) արտաքին քաղաքականության ծրագրի ղեկավար Մենսուր Ակգունը:
Թուրքիայի վարչապետը Լիբանան է ժամանելու չորեքշաբթի օրը, իսկ ուշ երեկոյան կհանդիպի լրագրողների հետ: Էրդողանի այցը Բեյրութ նախորդում է Հարիրի որդու այցելությանը Թեհրան: Թուրքիայի առաջնորդը հավանաբար կկարողանա օգնության ձեռք մեկնել Լիբանանին Իրանի և Սիրիայի հետ հարաբերությունների հարցում, քանի որ ՄԱԿ-ի վերոնշյալ տրիբունալը հավանաբար Ռաֆիկ Հարիրիի սպանության մեջ կմեղադրի Սիրիայի և Իրանի կողմից աջակցություն վայելող շիական Հիզբոլլահ կազմակերպությանը, մի իրադարձություն, որը Լիբանանի ազգային անվտանգության համար մեծ վտանգ կարող է հանդիսանալ:
«Ըստ էության, Թուրքիան զգում է, որ կարող է օգնել լիբանանյան իշխանություններին` ստեղծելով քաղաքական կայունություն տարածաշրջանում և ներգործելով Իրանի և Սիրիայի վրա, երկու երկրներ, որոնք մեծ ազդեցություն ունեն Լիբանանի ներքին զարգացումների վրա»,- ասել է Սինան Ուլգենը, որը Տնտեսական և արտաքին քաղաքական հետազոտությունների կենտրոնի անդամ է: «Թուրքիան այնպես է ազդում Իրանի և Սիրիայի վրա, որ դատավճռից հետո, որը կդառնա հանրության սեփականություն, Հիզբոլլահը չփորձի անկայունություն առաջացնել երկրում»:
Էրդողանը, ենթադրվում է, որ իր կարծիքը կարտահայտի տրիբունալի վերաբերյալ: Երբեմն այն ոչ կոմպետենտ են անվանում` մեղադրելով «իսրայելական պրոյեկտ» լինելու մեջ: Թուրքիան նաև մեծացնում է իր տարածաշրջանային ազդեցությունը` ներգրավվելով բանակցությունների մեջ շիական Իրանի և սունիական Եգիպտոսի հետ: Սա շատ կարևոր հմտություն է` հաշվի առնելով Լիբանանում առկա քաղաքական բաժանումները:
Երկու կողմերը քննարկելու են նաև տնտեսական խնդիրներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում