Tuesday, 21 07 2026
Ծնվել է Մարմարիկ գետում ջրահեղձ հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
10:30
Նիկարագուայի նախագահը հայտարարել է, որ երկրում այլևս ընտրություններ չեն անցկացվի
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
10:10
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան  կպատասխանի հութիների սպառնալիքներին
TRIPP-ի գոտում առաջին էքսկավատորի աշխատանքի մեկնարկին ռուս սահմանապահն այնտեղ պետք է չլինի
09:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հայտնել է կառավարութան կազմը
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետին
Թուրքիան և Իսրայելը բախման ճանապարհին են. որոշիչն Իրանի հարցն է լինելու
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
09:10
Թրամփը հայտնել է Բրիտանիայի նոր վարչապետի հետ առաջիկա հանդիպման մասին
Հայաստան֊Ռուսաստան հարաբերությունները մարգինալացել են, այդ թվում` օբյեկտիվորեն
08:50
ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Թեհրանին
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը․ Պապոյան
08:30
Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծումների նկատմամբ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Նավթի գներն աճել են – 20/07/26
Ռուս-թուրքական «միությանը երբեք չի կարելի երբեք ասել»
Լարսը բաց է
Կդադարեցվի Կոտայքի մարզի տասնյակ հասցեների գազամատակարարումը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը

Չափազանց կարևոր է ՍԴ ճգնաժամի հանգուցալուծումը մինչև Քոչարյանի գործով ՍԴ որոշման կայացումը

Ակնկալվում է, որ թերևս օգոստոս ամսին ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում կկայացնի Ռոբերտ Քոչարյանի գործով։ Դրան զուգահեռ Ազգային ժողովը քայլեր է ձեռնարկում ի վերջո լուծելու Սահմանադրական դատարանի ճգնաժամը։ Մասնավորապես, Ազգային ժողովը հունիսի 3-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերում փոփոխությունների փաթեթը: Փաթեթը հեղինակել է խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Օրենսդրական փաթեթով առաջարկվում է փոփոխել Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության համար նախատեսված կարգավորումները: Առաջարկվում է խորհրդարանին հնարավորություն տալ, անհրաժեշտության դեպքում, ՍԴ դատավորի ընտրությունները կազմակերպել նաև արտահերթ նիստում: Ներկայումս գործող օրենքով Սահմանադրական դատավորի ընտրություն հնարավոր է կազմակերպել բացառապես ԱԺ քառօրյա նիստում։ Օրենքների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 81 «կողմ» և 19 «դեմ» ձայներով:

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը շատ կարևոր է համարում ՍԴ ճգնաժամի հանգուցալուծումը մինչև Քոչարյանի գործով ՍԴ-ի որոշում կայացնելը: «Դա կարևոր է այն առումով, որ ՍԴ-ն այսօր չունի լեգիտիմություն, և չի կարող լեգիտիմություն չունեցող Սահմանադրական դատարանը որոշում ընդունել այնպիսի մի հանրային կարևորություն ունեցող հարցի վերաբերյալ, ինչպիսին Ռոբերտ Քոչարյանի գործն է ու դատավարությունը։ ԱԺ-ի միջոցով ՍԴ ճգնաժամի հանգուցալուծումն այս պահին միակ հնարավորությունն է, քանի որ կորոնավիրուսի պատճառով այլևս հանրաքվե հնարավոր չէ իրականացնել։ Իսկ ճգնաժամային իրավիճակը հնարավորություն չի տալիս երկրում արդարադատություն իրականացնելու ամբողջ ծավալով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ իր ասածի ամենավառ ու թարմ օրինակը Միքայել Մինասյանի գործով վերաքննիչ քրեական դատարանի որոշումն էր: «Սա նույնպես վերագրվում է դատական համակարգի սաբոտաժին, և դատավորը ինքն իրենով չի որոշումներ կայացնում։ Այդտեղ կա համակարգ, և այդ համակարգի գլխին կանգնած է Սահմանադրական դատարանը, որի վրա դեռևս հույս են դնում նախկինները։ Այս իրավիճակի հանգուցալուծումը բխում է ընդհանրապես հանրային շահից, և դրան հակառակ այս իրավիճակը, այս ճգնաժամը, կողմնակի էֆեկտները արգելակում են Հայաստանի զարգացումն ընդհանրապես»,- ընդգծեց Ղևոնդյանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեցինք՝ կհասցնե՞ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել այս նախագիծը և դրանով ըստ էության լուծում տալ ՍԴ ճգնաժամին մինչև Քոչարյանի գործով ՍԴ որոշման կայացումը։ Պատգամավորը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ չգիտի, թե երբ է նախատեսվում Քոչարյանի գործով ՍԴ որոշումը, իսկ իր նախաձեռնությունը բնավ կապ չունի դրա հետ։ «Իմ նախաձեռնությունը կոնկրետ նախաձեռնություն է, որն ուղղված է գործող օրենքում առկա թերությունների շտկմանը։

Թե երբ այն ամբողջությամբ կընդունվի, չեմ կարող ասել, քանի որ այլ նախաձեռնություններ էլ կան։ Ինչ վերաբերում է նախաձեռնությանը և գործող օրենքին, ապա գործող օրենքի թերությունը այն է, որ այն սահմանում է ժամկետ թեկնածուների առաջադրման ժամկետից հետո, այն դեպքում, երբ ՍԴ դատավորի թափուր տեղի համար թեկնածու առաջադրողը մեկ մարմին է՝ կամ նախագահը, կամ կառավարությունը, կամ դատավորների ընդհանուր ժողովը։ Տվյալ դեպքում առաջադրման արհեստական ժամկետ հաշվարկելը իմաստ չունի»,- ասաց Հովակիմյանը։

Մեր դիտարկմանը՝ եթե այս օրենքը ընդունվի, այն հնարավորություն տալի՞ս է ՍԴ գոնե երեք դատավորների թեկնածուներ առաջադրել և ընտրել ԱԺ-ի կողմից, Հովակիմյանը պատասխանեց. «Դուք շատ եք առաջ գնում, որպեսզի այդ երեք դատավորի ընտրությունը տեղի ունենա, հարկավոր է, որ նման սահմանադրական փոփոխության նախաձեռնություն լինի, ապա այն ընդունվի, նախագահի կողմից ստորագրվի, ուժի մեջ մտնի, որից հետո նոր թափուր տեղերի համար առաջադրում պետք է լինի ու ընտրություն։ Այսինքն՝ դա բավականին ժամանակատար պրոցես է։ Գործընթացները զուտ օրենքներով պայմանավորված չեն։ Գործընթացները այլ կոմպոնենտներ էլ ունեն, որոնք պետք է տեղի ունենան։ Բայց մի բան հստակ է, որ ՍԴ ճգնաժամի հարցը երկար չի մնա առկախված։ Այդ ճգնաժամը պետք է լուծվի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում