Friday, 10 07 2026
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը

Վրաստան. բողոքի ցույցեր «լրտես» ֆոտոլրագրողների ձերբակալության առթիվ

Վրացի լրագրողները և լուսանկարիչները մի շարք ցույցեր են կազմակերպել Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում՝ բողոքելով Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով իրենց երեք գործընկերների ձերբակալության դեմ:

Նախագահ Միխեիլ Սահակաշվիլու անձնական լուսանկարիչ Իրակլի Գեդենիձեն, «Alia» թերթի ֆոտոթղթակից և Associated Press-ի արտահաստիքային լուսանկարիչ Գեորգի Աբդալաձեն և EPA ֆոտոգործակալության ֆոտոթղթակից Զուրաբ Կուրցիկիձեն ձերբակալվել են հուլիսի 7-ին:

Նրանց լրտեսության՝ ռուսական հատուկ ծառայություններին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ փոխանցելու մեղադրանք է ներկայացվել: Ֆոտոլրագրողների դեմ հարուցված գործը գաղտնիացված է:

Գեդենիձեի կինը՝ Նաթիան, նույնպես ձերբակալվել էր, սակայն հետագայում նրան ազատ էին արձակել:

Հուլիսի 11-ին Թբիլիսիում ներքին գործերի նախարարության շենքի առջև հավաքված ցուցարարները պահանջում էին հանդիպում կազմակերպել Վրաստանի ներքին գործերի նախարար Իվանե Մերաբիշվիլու հետ, գաղտնազերծել երեք ֆոտոլրագրողների դեմ հարուցված գործը, ինչպես նաև մանրամասն տեղեկություններ հրապարակել [գործի] մասին:

Լրագրողները և իրավապաշտպան ակտիվիստները կարծում են, որ երեք ֆոտոլրագրողների ձերբակալության պատճառը նրանց՝ անցյալում կատարված լուսանկարներն են: Աբդալաձեի խոսքերով՝ իրեն և նրա գործընկեր Գեդենիձեին պատժում են մայիսի 26-ին ոստիկանության կողմից ընդդիմության բողոքի ցույցը ցրելու ուժային գործողությունները պատկերող լուսանկարների համար:

Գեորգի Կուպատաձեն «Կովկասյան լրատու» պարբերականի խմբագիրն է Թբիլիսիում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում