Չինաստանում կորոնավիրուսային վարակով պայմանավորաված հիվանդության 1 դեպք է գրանցվել մեկ օրվա ընթացքում: COVID-19-ի դեպքը հաստատվել է Գուանդուան նահանգում: Այս մասին հաղորդել է Չինաստանի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովը:
Կորոնավիրուսով պայմանավորված մահացու դեպքեր անցած 1 օրվա ընթացքում չեն գրանցվել:
Բուժվում է 69 վարակված: Եվս 4 340 մարդ, որոնք շփվել են ավելի վաղ հիվանդացածների հետ, գտնվում են բժիշկների հսկողության տակ: