Tuesday, 14 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

ՀՀ-ի դեմ տեղեկատվական պատերազմ է․ նախկինների ռեստավրացիան ազգային անվտանգության խնդիր է

Այսօրվա լրահոսում ամենաշատն առանձնանում է կորոնավիրուսից մահացածների անձնական տվյալների արտահոսքի մասին տեղեկությունը: «Ֆեյսբուքում» հայտնվել են կորոնավիրուսից մահացած մարդկանց տվյալները, որոշ լրատվամիջոցներ տարածել են: Անգամ բարձր տեխնոլոգիաների մասնագետները դժվարանում են ասել, թե դա ինչպես էր հնարավոր: Այս խնդիրը լուրջ է և ուղիղ առնչվում է ազգային անվտանգությանը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը, վերլուծաբան Հակոբ Բադալյանը և կառավարման հարցերով փորձագետ, «Հանուն հանրապետության» նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանը:

«Թվային աշխարհ, տեղեկատվական տեխնոլոգիաների գերզարգացվածություն. այս ամենն իր հետ բերում է նաև տեղեկատվական արտահոսքերի ռիսկեր: Պետք է բացահայտվի, թե ինչպես է տեղի ունեցել արտահոսքը և հանրությանը համոզիչ ներկայացվի, որ այդ ամենը վերահսկման ենթակա է և դա բացառություն կարող է լինել, ոչ թե վտանգավոր շարունակություն ունեցող զարգացում… ԱԱԾ-ն պետք է զբաղվի այս հարցով»: Վերլուծաբանի դիտարկմամբ՝ սա տեղեկատվական աշխարհին բնորոշ հանցագործության տեսակ է դարձել, և սրա դեմ պայքարը պետք է լինի գլխավոր ուղղություններից մեկը բոլոր երկրներում:

Միքայել Զոլյանի խոսքով՝ տեղեկատվական պատերազմ է մղվում Հայաստանի դեմ և հիմա, կորոնավիրուսի հետ կապված, այն ավելի է ակտիվացել: «Սա դատապարտելի արարք է… Հասարակության իմունային համակարգը, որը պետք է այսպիսի վտանգները չեզոքացնի, այնքան էլ լավ չի աշխատում, այստեղ շատ աշխատանք ունենք անելու»:

«Պետք է կոնկրետ մարդկանց պատժել, երբ որ գործ ունենք տեղեկատվական դիվերսիայի հետ, հուսով եմ՝ ԱԱԾ-ն դրանով զբաղվում է, և արդյունքներ կլինեն: Բայց հիմնական հակահարվածը պետք է լինի ճշգրիտ տեղեկատվության տեսքով»,- ընդգծեց պատգամավորը:

Հայկ Այվազյանը կարևորեց բացահայտումը, թե այս արտահոսքն ինչ ճանապարհով է տեղի ունեցել, ում նախաձեռնությամբ և ինչ նպատակով. «Եվ դա կկանխի հաջորդ նման դեպքերը»:

Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ կորոնավիրուսի գործոնը շատ քաղաքական ուժեր և միավորներ փորձում են օգտագործել իրենց քաղաքական նպատակների համար:

Հայկ Այվազյանի խոսքով՝ պայքար է մղվում հեղափոխության դեմ: Քննարկման մասնակիցների կարծիքով՝ նախկինների ռեստավրացիան ազգային անվտանգության խնդիր է:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում