Sunday, 09 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

ՄԻԵԴ այս կարծիքը խորացրեց ՍԴ ճգնաժամը․ Քոչարյանին կրկին հուսախաբ արեցին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է իր խորհրդատվական կարծիքը ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ՝ ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա: Այս նորությունը հայտնվել է մասնագետների, լրագրողների, քաղաքական շրջանակների քննարկման տիրույթում:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը:

Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկմամբ՝ քաղաքական առումով այս որոշման շրջանակներում մանևրելու հնարավորություն են ստացել Սահմանադրական դատարանը, ինչպես նաև գործադիր իշխանությունը, և ցանկացած քաղաքական ուժ Հայաստանում հնարավորություն ունի շահարկումների դիմել և իր տեսակետներն առաջ մղել: «ՄԻԵԴ-ի այս պատասխանը ոչ միայն չի որոշակիացնում իրավիճակն այս խնդրի շուրջ, այլ հակառակը՝ ավելի շատ անորոշություններ է մտցնում դաշտ, ինչի արդյունքը կլինի փոխադարձ մեղադրանքներն ու «փոխհրաձգություները»»,- նշեց քաղաքագետը:

Արմեն Խաչատրյանի դիտարկմամբ՝ ՄԻԵԴ-ի այս խորհրդատվական կարծիքից հետո մեղադրանքի կողմը և դատարանը ավելի հստակ դիրքորոշմամբ կարող է այս գործի քննությունն իրականացնել: «Կարծում եմ՝ Ռ. Քոչարյանի թիմը խոստացել էր այնպիսի պատասխան ստանալ ՄԻԵԴ-ից, որը քարուքանդ կաներ գործը, բայց ՄԻԵԴ-ը իր պատասխանով ասել է՝ հանգիստ կարող եք շարունակել ձեր գործը, կատարեք գործի քննություն»,- ընդգծեց ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատուն:

Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ ՄԻԵԴ-ը խախտում չի տեսել. «Եթե Կոնվենցիայի 7-րդ հոդվածի վերաբերյալ խախտում տեսներ, անպայման իր կարծիքի մեջ կնշեր այդ մասին: ՄԻԵԴ-ը ենթատեքստով զարմանք է արտահայտել իրեն ՍԴ հետ կապ չունեցող հարցեր ուղղելու առնչությամբ»: Վահագն Ալեքսանյանի դիտարկմամբ՝ ՄԻԵԴ-ն իր այս խորհրդատվական կարծիքով ավելի է խորացրել ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը, քանի որ առանց այդ էլ վստահություն չունեցող ՍԴ-ի նկատմամբ անվստահությունն էլ ավելի կխորանա:

Ռոբերտ Ղևոնդյանը նկատեց, որ ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը պարունակում է այնպիսի դրույթներ, որոնք երկակի մեկնաբանությունների տեղիք են տալիս:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում