Thursday, 16 05 2024
Ազգային բանկը 60 մլն դոլար է վաճառել. լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Կարևոր առաջարկ՝ հարևան երկրից. «Թբիլիսիի համար Արսեն Թորոսյանի հայտարարությունը բաց երկնքում ամպրոպ էր, բայց իրավիճակը հարթվում է»

Եթե Հայաստանին որևէ օգնություն պետք լինի, այդ թվում նաև նոր տիպի կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժման հարցում, Վրաստանը պատրաստ է օգնել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն: «Գիտեք, անցած շաբաթ փոքրիկ թյուրիմացություն տեղի ունեցավ։ Մենք եղբայրական ժողովուրդներ  ենք, միշտ աջակցում ենք միմյանց և լավ հարաբերություններ ունենք Հայաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հետ»,- ասել է Գամկրելիձեն։

Նա ընդգծել է, որ երկու կենտրոնները հաճախ են տարբեր դեղամիջոցներ, պատվաստանյութեր փոխանակել, երբ ունեցել են դրա կարիքը: «Եթե հայկական կենտրոնը մեզ դիմի օգնության խնդրանքով, ապա մենք մեր իրավասությունների շրջանակում ամեն ինչով պատրաստ ենք օգնել, նաև՝ թեստավորման կամ այլ հարցերով»,- ասել է  Գամկրելիձեն։

Պացիենտների բուժման հարցում էլ, եթե Հայաստանն այսօր դրա կարիքն ունենա, Գամկրելիձեի խոսքով, Վրաստանի կառավարությունն ու առողջապահության նախարարությունը ոչ միայն պատրաստ են օգնել, այլև կանեն ամեն հնարավոր բան։ «Այդ հարցը առաջին հերթին Հայաստանի առողջապահության նախարարությունը պետք է բարձրացնի։ Վստահ եմ, որ Վրաստանը պատրաստակամությամբ կընդունի առաջարկը»,- ասել է նա։

«Բազմազգ Վրաստան» նախաձեռնության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ Վրաստանի կողմից բավականին արժանի քայլ է արվել, և սա ոչ միայն Գամկրելիձեի կարծիքն է. «Նա արտահայտում է նաև Վրաստանի իշխանությունների և ողջ պետության կարծիքը։ Վրաստանի հասարակությունը այս հայտարարության հետ կապված բավականին դրական և ադեկվատ արձագանք է ցուցաբերում։ Սա առաջին դեպքը չէ, երբ Վրաստանն օգնում է Հայաստանին կամ հակառակը։ Մեր գոյության  ընթացքում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ պետություններն իրար օգնել են։ Հիմա այն պահն է, երբ Վրաստանն ավելի լավ իրավիճակում է, քան Հայաստանը, ու  շատ նորմալ է, որ Վրաստանը Հայաստանին օգնելու պատրաստակամությամբ է հանդես գալիս»։

Միևնույն ժամանակ Ստեփանյանն ընդգծեց՝ եթե Հայաստանը քաղաքականացնի այս օգնությունը, ապա հազիվ թե վրացական կողմը համաձայնի. «Բայց ես կարծում եմ, որ հիմա քաղաքականացնելու ժամանակը չէ։ Ինքը՝ հարցը, չարժե  քաղաքականացնելուն։ Տեսնելով, թե ինչ վիճակում է այժմ գտնվում Հայաստանը, պետք է ընդունել բոլոր նրանց օգնությունը, ովքեր նման պատրաստակամությամբ հանդես կգան։ Վրաստանը շատ լավ փորձ ունի պանդեմիայի առաջին ալիքի դեմ պայքարի հարցում։ Այս փուլում՝ առաջին փուլում, Վրաստանը գտնվում է այն պետությունների տասնյակում, որոնք կարողացել են պանդեմիան հաղթել առանց բնակչության մեծ կորուստների։ Ես կարծում եմ, որ հիմա պետք է ընդունել օգնության մեկնած ձեռքը»։

Ինչ վերաբերում է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտնի և աղմկահարույց հայտարարություններին, որով նա կասկածի տակ էր դրել Վրաստանում ներկայացվող թվերը, Առնոլդ Ստեփանյանն ասաց. «Կային որոշակի արձագանքներ, Վրաստանում դրանք  բաց երկնքում ամպրոպի տպավորություն թողեցին։ Ոչ ոք չէր սպասում, որ որևէ մեկը Վրաստանի մասին նման խոսքեր կասի, և  կրկնակի վիրավորական էր, որ դա ասէլ էին հայերը։ Այստեղ էմոցիաները խաղացին, հարևան երկիրը նման բան է ասում, ու դա շատ վիրավորական էր։ Բայց բարեբախտաբար, թեպետ պայթյուն եղավ,  շատ շուտ անցավ։ Ինչպես երևում է Գամկրելիձեի և  Վրաստանի իշխանությունների հայտարարություններից, դա ոչ միայն անցել է, այլև վերածվել օգնության առաջարկի»։

Ստեփանյանը խոսելով ՀՀ առողջապահության նախարարի հայտարարության մասին՝ նշեց նաև, որ երբ շատ հեղինակավոր կազմակերպություններ ու երկրներ ընդունում են Վրաստանի «հաջողության պատմությունը», այդ ֆոնին ՀՀ առողջապահության նախարարի հայտարարությունները շատ թույլ և անլուրջ տպավորություն են թողնում. «Ես կցանկանայի, որ դրա փոխարեն գտնվեր բարձունքում ու փորձեր օգտվել այն փորձից, որն ունի հարևանը։ Ընդ որում՝ եղբայրական ու շատ բարեկամաբար տրամադրված հարևանը։ Դրա մեջ ոչ մի վատ բան չկա, ու միշտ պետք է հիշել, որ հարցի գինը ոչ թե քաղաքական կարիերան է, այլ քաղաքացիների կյանքը։ Հիմա պետք է  պարզապես լինել բարձունքում։ Ես չեմ ուզում քննարկել, թե քաղաքականապես ինչքանով էր ճիշտ նման հայտարարություն անելը, բայց մարդկայնորեն պետք է ասեմ, որ մարդիկ, ովքեր մարդկանց կյանքի հետ գործ ունեն, պետք է առաջնորդվեն առաջին հերթին հենց մարդկային սկզբունքներից ելնելով»։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով վրացական կողմի հայտարարությունը՝ նշեց. «Իհարկե, Վրաստանի առաջարկը գնահատելի է, բայց  դրա անհրաժեշտությունը կորոշեն առողջապահության նախարարությունը և պարետատունը՝ ելնելով իրավիճակի իրենց գնահատականներից։ Այսինքն՝ պետք է առաջնորդվեն նպատակահարմարությունից ելնելով»։

Ըստ Մեհրաբյանի՝ սա բարիդրացիական հարաբերությունների լավագույն դրսևորումն է. «Մյուս կողմից էլ՝ հաշվի առնենք այն փաստը, որ Վրաստանը պատրաստվում է բացել սահմանները առաջիկայում ու բնականաբար շահագրգռված է, որ գոնե հարևան երկրներում համաճարակային վտանգներ չլինեն»։

Ռուբեն Մեհրաբյանը նաև ընդգծեց՝ որքան էլ փորձեր արվեցին, որ Արսեն Թորոսյանի հայտարարությունը քաղաքական իմաստով անդրադարձ ունենա երկկողմ հարաբերությունների վրա՝ չստացվեց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում