Business-Грузия-ի փոխանցմամբ՝ Աջարիան պատրաստվում է Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկվելուն։ Հուլիսի 28-ին Բաթումում պատրաստելու են վիթխարի աջարական խաչապուրի։ Այդ օրը Աջարիան փորձելու է գերազանցել տարածաշրջանի ռեկորդը՝ պատրաստելով 8-մետրանոց աջարական խաչապուրի։
Խաչապուրիի պատրաստման վրա ծախսվելու է 200 կիլոգրամ ալյուր, 30 կիլոգրամ կարագ, 350 ձու և 100 կիլոգրամ պանիր։ Դեռևս անհայտ է, թե որտեղ է տեղակայվելու այդ վիթխարի խաչապուրին։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Աջարիայում պատրաստվել էր 6-մետրանոց խաչապուրի։









































