Tuesday, 14 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Կառուցման ընթացքում են 82 սպանդանոց․ բոլոր սպանդանոցները որակավորված մասնագետներ կունենան

Սննդի անվտանգության տեսչությունը սպանդանոց կառուցելու 250-ից ավելի հայտ է ստացել։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ՍԱՊԾ ղեկավար Գեորգի Ավետիսյանը դեռևս փետրվար ամսին հայտարարել էր, որ հուլիսի մեկից սկսած՝ հանրապետության տարածքում վաճառվելու է բացառապես սպանդանոցային միս։ Մեկ սպանդանոց կառուցելու համար անհրաժեշտ է միջինը 35-40 հազար դոլար՝ կախված հզորությունից ու ծավալից:

Ըստ այդմ՝ այս պահին հանրապետությունում գործում է 44 սպանդանոց, որից 19-ը ծառայություններ են մատուցում, մնացածը սեփական կենդանիների մորթն են իրականացնում։

«Այս պահին հստակ կառուցման ընթացքում են 82 սպանդանոց, որի կեսը պատրաստ կլինի մինչև հուլիսի 1-ը, իսկ մնացածը՝ մինչև տարվա վերջ: Հուլիսի 1-ից հանրապետության ամբողջ տարածքում գործելու է սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը, իսկ հանրապետության պահանջարկը մինչև 80 սպանդանոց է»,- մեզ հետ զրույցում ասաց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ, Անուշ Հարությունյանը։

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ պարբերաբար այցեր կատարվում են արդեն գործող սպանդանոցներ, խորհրդատվություն է տրվում, ցուցումներ։ «Իսկ թերացումների մասով կարող եմ ասել, որ դրանք լինում են այնպիսին, որ հնարավոր է լինում հենց տեղում շտկել»,- ասաց Անուշ Հարությունյանը։

Սպանդանոցներում համապատասխան մասնագետների առումով Անուշ Հարությունյանն ասաց՝ արդեն անցկացրել ու հիմա էլ նորից անցկացնում են անասնաբույժ-փորձագետների վերապատրաստում: «Բոլոր սպանդանոցները որակավորված մասնագետներ կունենան»,- վստահեցրեց ՍԱՏՄ պաշտոնյան՝ ավելացնելով, որ այս պահին գործող սպանդանոցներն արդեն իսկ ապահովված են մասնագետներով։

Նշենք, որ կառավարության որոշման համաձայն՝ քաղաքացիները պետք է 8 տարի ժամկետով 11 տոկոսով վարկ վերցնեն սպանդանոց կառուցելու համար, որի մեծ մասը՝ 7 տոկոսը, կսուբսիդավորվի կառավարության կողմից:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում