Բրիտանացի գիտնականները հետազոտություն են անցկացնելու, որպեսզի պարզեն, թե արդյոք վարժեցված շները կկարողանան հոտով զգալ կորոնավիրուսը, հաղորդում է Medscape-ը։
Պարբերականի տվյալների համաձայն, Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության աշխատակիցները սկզբում COVID-19- ով վարակված մարդկանցից և նրանցից, ովքեր չեն վարակվել, հոտի նմուշներ են հավաքելու։ Այնուհետև գիտնականները կստուգեն, թե արդյոք շները կարող են հայտնաբերել այս նմուշներում կորոնավիրուսի առկայությունը:
Երկրի Առողջապահության նախարարությունն այս ուսումնասիրության համար 610 հազար ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ է հատկացրել:
Եթե փորձերի արդյունքները ցույց տան, որ կենդանիները կարողանում են հոտով որոշել COVID-19-ը, ապա վեց շներ մի քանի շաբաթ տևողությամբ հատուկ պատրաստություն կանցնեն:






































