Ամերիկյան վարչակազմը կշարունակի սահմանափակել Huawei չինական հեռահաղորդակցման կորպորացիայի համար տեխնոլոգիաների մատակարարումները։ Համապատասխան հայտարարությունն արել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Մայքլ Պոմպեոն։
«ԱՄՆ-ը կշարունակի ամերիկյան տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումներ մտցնել Huawei-ի և նրա հետ կապված ընկերությունների համար, որոնք սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանն ու միջազգային կայունությանը»,- հայտարարել է Պոմպեոն։