Վրաստանում 539 մարդ է վարակվել կորոնավիրուսով, մեկ օրվա ընթացքում գրանցվել է 22 նոր դեպք: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ 178 մարդ բուժվել է կորոնավիրուսից, վեց հիվանդ՝ մահացել:
Ներկայումս 5,256 մարդ մեկուսացված է:
548 մարդ գտնվում է բժշկական հսկողության տակ, այդ թվում արտասահմանից ժամանած Վրաստանի երեք քաղաքացի:
Վրաստանում արտակարգ դրությունը կշարունակվի մինչև մայիսի 22-ը, կգործի նաև պարետային ժամը՝ 21.00-ից 6.00-ը: