Saturday, 25 07 2026
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
Տեղումներ չեն սպասվում
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
10:09
Խաղաղության համաձայնագրի հարցում ամեն ինչ կախված է Թրամփից․ Զելենսկի
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:30
Մոսկվայի ու Անկարայի միջև տարեկան առևտրաշրջանառության ծավալը 50 մլրդ դոլարի է հասնում․ Թուրքիայում ՌԴ դեսպան
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
09:10
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ

Հասկանում եմ՝ վարչապետն ուզում է ամեն բան օրինականությամբ անել, բայց պետք է կոշտ միջոցներ ձեռնարկի․ Սիլվա Համբարձումյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գործարար Սիլվա Համբարձումյանը։

– Տիկին Համբարձումյան, Ձեր դատական գործերը ո՞ր փուլում են, հատկապես բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին կաշառք տալու գործը։

– Արամ Հարությունյանի հետ կապված անջատված մասով դատական փուլը դեռ չի կայանում, քանի որ ընթացքում դատավորը գնաց թոշակի, նոր դատավոր են նշանակել, որը դեռ չի վերսկսել գործը, քանի որ այս գործը չի կարող ընթանալ գրավոր սկզբունքներով: Այնտեղ վկաներ պետք է լինեն: Երևի սպասում են կորոնավիրուսի ավարտին, որից հետո նոր դատավորը կսկսի իր գործունեությունը:

Արաքս Դիլանյանի մասով էլ բողոքարկում են, որ թողնեն երկրից հեռանա, բայց ես կարծում եմ՝ ոչ ոք նման ղալաթ չի անի, որ երկրից հեռանան մարդիկ: Սպասում ենք նոր դատավորի ծանուցագրերին:

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք դատական համակարգից։

– Քանի որ առիթը եկել է, ուզում եմ ասել՝ մենք ինչքան պետք է դիմանանք էս դատավորների անօրինական վճիռներին, երբ կաշառակեր դատավորները դեռ շարունակում են իրենց գործունեությունը: Ասեմ դատավորների անուններ՝ Առաջին ատյանի դատարանի դատավոր Արթուր Մկրտչյան, Վերաքննիչ դատարանից՝ Տարոն Նազարյան, շատերը կան: Անհիմն գործունեություն է ծավալվում, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել են ուժի մեջ: Մենք, իհարկե, բողոքարկում ենք Վճռաբեկ դատարան: Այդ գործերին թամադաներ կան, այս գործի թամադան վճռաբեկ քրեական գործերով դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյանն է, որը Աղասի Դանիելյանի հետ քավոր-սանիկ է: Մենք չենք կարողանում դեռ օրինական վճիռներ ստանալ, ինչքա՞ն պետք է սպասենք, մինչև կաշառակեր դատավորներին հեռացնեն: Ես շատ եմ ուզում, որ վարչապետը տեղյակ լինի այս անօրինականությունների մասին: Մենք հեղափոխությունն արել ենք, բայց դատական համակարգի փոփոխություններին ինչքա՞ն սպասենք: Չի կարելի սպասել, ամեն անգամ սպասելիս մարդիկ կորցնում են հավատը՝ մտածելով, որ էս դատավորներին վերջ չի լինելու: Եթե փոփոխություններ չլինեն դատական համակարգում, իմացեք՝ գործարարներ, ներդրողներ Հայաստան չեն մտնելու:

– Կարծում եք՝ պետք է կոշտ մեթոդներո՞վ արմատական քայլեր ձեռնարկել:

– Այո: Ես հասկանում եմ, որ պարոն վարչապետն ուզում է ամեն բան օրինականությամբ անել, բայց ինքը պետք է կոշտ միջոցներ ձեռնարկի: Ես դրսում ունեմ ծանոթներ, որոնք սպասում են այս գործողությունների ավարտին, որ գան: Դատավոր Ալիկ Սուքոյանը այդքան սնանկացումներ է արել, չենք կարողանում տակից դուրս գալ: Սուքոյանը, որ հիմնարկը տանում է սնանկացման և ծանուցագիր չի ուղարկում, մենք բողոքում-բողոքում ենք ու չենք կարողանում տակից դուրս գալ: Վերջապես ում բողոքենք, որ օրինականությունը կարողանանք վերականգնել:

– Հեղափոխությունից հետո դատական համակարգը միակ բաց կե՞տն է մնացել, որ մինչև չլուծվի այս հարցը, մենք ներդրումներ չենք ունենա:

– Այո՛, հեղափոխությունից հետո ամենագլխավոր հաջորդ փոփոխությունը պետք է լիներ դատական համակարգը: Դատական համակարգի փոփոխությունը մենք կարող էինք հենց նույն օրը անել՝ հրապարակում կանգնած: Այդ թվում նաև Սահմանադրական դատարանը փոխեինք, նաև էս դատավորներին ասեինք՝ գրեք ու գնացեք: Արդարադատության նախարարությունն ասում է, որ պետք է դատական երեք ատյաններով գործերն ավարտվեն, նոր մենք քայլեր ձեռնարկենք: Ասենք՝ ավարտվեց, էդ մարդը տուժեց, հետո արդարադատության նախարարությունն ի՞նչ է անելու: Ասենք՝ համարեց, որ դատավորը սխալ է, ի՞նչ է անելու: Պետք է հիմա կատարվեն բոլոր փոփոխությունները:

– Ինչպե՞ս եք գնահատում ԱԺ-ի կողմից ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքը:

– Ես համարում եմ, որ շատ ճիշտ օրենք են ընդունել: Այ հիմա բոլորս հավասար կլինենք։

Կորոնավիրուսը խանգարեց բոլոր բարեփոխումներին, տնտեսությանը: Ես կարծում եմ, որ, քանի որ դատավորների փոփոխությունը հանրաքվեի չի դրվում, կարելի է, որ դա նաև կորոնավիրուսի ժամանակ էլ արվի: Դատավորները երբ տեսան, որ վեթինգ չեն անելու իրենց, կաշառք է, որ վերցնում են: Մեր ԱԱԾ-ն չի կարող բոլորին լսի, տեսնի՝ ով ում կաշառք տվեց: Եթե առաջ սրճարաններում նստում էին, խոսում էին, այդ ընթացքում էին կաշառքը տալիս, հիմա արդեն քայլելով են տալիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում