Tuesday, 21 07 2026
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո
2026-ին որդեգրվել է 45 անտուն շուն
17:30
Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
Սարիկ Մինասյանը կվերցնի պատգամավորի մանդատը
Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ
Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
16:30
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին
16:20
Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց
16:10
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ
15:50
Թրամփը հանձնարարական էր տվել այս մրցաշարը դարձնել պատմության մեջ լավագույնը. Ջուլիանի
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր. Պետրոսյան
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
15:10
ՀԴԲ-ի տնօրենը ծրագրում է այցելել Ռուսաստան
Վրաց-ամերիկյան «վերբեռնումը դժվարությամբ է մեկնարկել»
14:50
ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար
Գագիգ Ծառուկյանին ձեռնաշղթաներով տեղափոխեցին քննչական
14:30
ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել
14:20
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը
14:10
Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանը միջուկային ցենտրիֆուգներ է տեղափոխել Փիկաքս լեռ
Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները

Լավրովը հերթական շանտաժը բանեցրեց․ ՀՀ իշխանությունը պետք է հետևություն անի, իսկ հասարակության մի մասը՝ «սպանի իր մեջի ռուսին»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն արձագանքել է Հայաստանի համար գազի գինը նվազեցնելու հնարավորությանը` ի պատասխան հիշատակելով ռուսական ընկերությունների դեմ Հայաստանում սկսված դատական գործընթացները։ «Կարծում եմ, որ դաշնակիցները, իհարկե, պետք է տնտեսական առավելություններ ստանան»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը` միաժամանակ հավելելով` «դաշնակցային հարաբերությունները պետք է արտացոլվեն բոլոր ոլորտներում»: Տնտեսական դաշտում ռուսական կողմը ակնկալում է, որ դատական գործընթացները, որոնք վերջին տարիներին սկսել են համատեղ ձեռնարկությունների, այդ թվում` Հարավկովկասյան երկաթուղու դեմ, կկարգավորվեն` «առանց փորձելու մեջտեղ բերել ինչ-որ բաներ, որոնք հարիր չեն դաշնակիցների միջև հարաբերություններին»: «Ես այդ մասին շատ բաց եմ խոսում, քանի որ ռուսական ընկերությունները հայտնվել են որոշ բարդ իրավիճակներում: Հուսով եմ, որ բոլոր այս հարցերը մենք կկարգավորենք փոխադարձ համաձայնությամբ»,- ասել է Լավրովը Ա. Գորչակովի անվան հիմնադրամի տեսակապի ժամանակ: Արձագանքելով հարցին` ինչու է Ռուսաստանը իջեցնում գինը Եվրամիության անդամ Բուլղարիայի համար և անպատասխան թողնում ԵԱՏՄ դաշնակիցների խնդրանքը` Լավրովն ասել է. «Երբ Հայաստանի ու Բելառուսի համար ներկայումս գործող գները շուկայականից երկու-երեք անգամ ավելի ցածր էին, որևէ մեկը չէր խոսում այն մասին, որ դա քաղաքականություն է, բոլորը պնդում էին, թե իրենց դեպքում այդպես էլ պետք է լիներ»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Լավրովը բացահայտ շանտաժի է դիմում։ «Լավրովը մանիպուլյացիայի է դիմում։ Ընդ որում՝ հակահեղափոխականությունը մի քանի ուղղությամբ է աշխատում։ Օրինակ՝ քոսոտ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը խոսում է ու ասում է, որ պետք է տարածք հանձնվի։ Կաթողիկոսը դիմում է, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի։ Նա պետք է դիմեր կորոնավիրուսին, որ չգնա Քոչարյանի մոտ, ոչ թե իշխանությանը։ Այս շարքը հենց կապված է ՌԴ արտգործնախարարի հայտարարությունների հետ։ Անհասկանալի ցույց Հայաստանում՝ Ռուսաստանի դրոշներով, ովքե՞ր էինք նրանք, ի՞նչ կապ ունեին։ Ի՞նչ իրավիճակ են այստեղ ստեղծում։ Հայաստանում ոչ մի հեղինակություն չունեցող չորս վարչապետ դիմում է Քոչարյանի ազատման համար։ Հիմա այդ շարքի մեջ արդյունք չգրանցվեց, ստիպված շանտաժի են դիմում գազի գնով։ Մեջտեղ է գալիս ակնհայտ մանիպուլյատորը։ Նպատակը Քոչարյանը չէ, այլ Հայաստանին անընդհատ, պերմանենտ լարվածության մեջ պահելն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շարունակելով՝ Շիրինյանն ընդգծեց։ «Թքած ունեն Քոչարյանի, դրոշակակիրների վրա, բայց նրանք այն գործիքներն են, որ կամավոր ձևով ծառայում են։ Այդ մարդիկ հինգերորդ շարասյունն են կազմում։ Նպատակը հետևյալն է՝ Ռուսաստանն անգամ իր ամենաաղետալի պայմաններում չի մարսում Հայաստանի լեգիտիմ իշխանություններին։ Ինչո՞ւ, որովհետև մենք հայտարարել ենք ժողովրդավարություն պառլամենտարիզմի ճանապարհով։ Իրենց արածը հետևյալն է՝ անընդհատ Հայաստանում լարված իրավիճակ պահելը, «Դոմոդեդովոյում» հայերին այդ վիճակում պահելը նույնպես այդ ենթատեքստում է։ Փաշինյանն էլ ի պատասխան այս ամենի պետք է դադարեցնի գողապետության պարագլուխների նկատմամբ քնքուշ վերաբերմունք ցույց տալ։ Եթե նրանց թողնում ենք, ազատ ֆռֆռում են, իրենց կապիտալը հանում դուրս՝ Ռուսաստան, ի՞նչ եք սպասում։ Հայաստանն օտարերկրյա պետության կողմից պրեսինգի տակ է։ Վարչապետը պետք է սրանից եզրակացություններ անի, իսկ հայ հասարակության մի մասն էլ՝ սպանի իր մեջի ռուսին»։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ արտգործնախարարի հայտարարությանը, կարծիք հայտնեց, որ հայ հասարակությանը որոշակի մեսիջներ են ուղղվում։ Միևնույն ժամանակ, Բադալյանը հստակեցրեց՝ եթե ձեռնարկությունը գործում է Հայաստանի տարածքում՝ անկախ նրանից հայկական է, թե ռուսական, թե այլ պետության՝ պետք է գործի օրենքի դաշտում. «Ինչ վերաբերում է ռուսական ձեռնարկություններին, ապա այստեղ ՀՀ իշխանությունները թերություններ ունեն։ Մասնավորապես՝ հիշում եք, թե ՀՀ ԱԱԾ-ն անցած տարի ինչպես մասկի-շոու տարբերակով մուտք գործեց երկաթուղի, ստուգումներ եղան «Գազպրոմ Արմենիա»-ում։ Մամուլում տարածվող լուրերի համաձայն՝ երկաթուղում բավականին խոշոր խախտումներ են եղել։ Բնականաբար, ՀՀ իշխանությունները պետք է այդ գործընթացը հրապարակային ներկայացնեին, մասնակի ասացին ու այս պահի դրությամբ ընթացքը հստակ չէ։ Եթե իրոք խախտումներ կային, իսկ ես ենթադրում եմ, որ կային՝ պետք է այդ մասին ավելի մանրամասն տեղեկատվություն տային ավելորդ խոսակցություններից խուսափելու համար։ Դրանք պետք է ներկայացվեին թե՛ ՌԴ իշխանություններին և թե՛ նաև ամբողջ ձեռնարկության ղեկավարությանը։ Ավելի բաց ու լիարժեք էր պետք աշխատել, գուցե անդրկուլիսյան սկզբունքներով զեկուցել են, բայց ամեն դեպքում հրապարակային չի եղել։ Հստակ պետք էր ցույց տալ, որ հակառուսականության ենթատեքստ այստեղ չկան, դրանք իրոք հանցագործության դեմ պայքարի ոլորտում իրականացվող գործողություններ էին»։

Ինչ վերաբերում է Լավրովի հայտարարությանը, մեր զրուցակիցն ասաց՝ հարց է՝ Լավրովն իրոք գիտի՞, որ այդ ձեռնարկություններն օրենք են խախտել, թե՞ իմանալով հանդերձ լրացուցիչ ճնշման գործիք է բանեցնում։ «Նորից եմ նշում, եթե ՀՀ իշխանությունները ճիշտ աշխատանք իրականացնեին՝ ավելի հրապարակային գործեին, ապա առնվազն կզրկեին ՌԴ արտգործնախարարին այդ հարցը ավելորդ քննարկման առարկա դարձնելուց։ Հավանաբար, ՌԴ արտգործնախարարությունը շատ լավ գիտի, թե ինչ խախտումներ են եղել այնտեղ, բայց սա ավելի շուտ ճնշման միջոց է ՀՀ իշխանությունների վրա։ Նույն հարցազրույցում խոսվեց նաև Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման մասին։ Այսինքն՝ ՀՀ հասարակությանը երկու մեսիջ ուղարկվեց, երկուսն էլ ՀՀ իշխանությունների նկատմամբ ճնշման քաղաքականություն»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում