Friday, 10 07 2026
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM

Հիշողության այգի՝ Ծիծեռնակաբերդի տարածքում. նախագահը ներկայացրել է «Հայ պարկ» հիմնելու գաղափարը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ընթացքում խոսել է Ծիծեռնակաբերդի տարածքում «Հայ պարկ» հիմնելու նախաձեռնության և գաղափարի մասին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նախագահը նշել է, որ կորոնավիրուսի համավարակից հետո աշխարհը պետք է վերագնահատի ինքն իրեն՝ նկատելով, որ կորնավիրուսից հետոն սկսվում է այսօր. «Հենց այսօր պետք է մտածենք, թե ինչպես ենք ապրելու կորոնավիրուսից հետո: Հայաստանի դեպքում կարելի է, օրինակ, սկսել ամենապարզից՝ հանրային առողջության ոլորտից: Այսօր ես իմ տան պատշգամբից քաղաքի անգամ հեռավոր թաղամասերն եմ տեսնում, Արարատ լեռն է ավելի պարզ երևում, ինչը նախկինում հնարավոր չէր: Այսինքն, հիմա մեր քաղաքի օդը 2-3 անգամ ավելի մաքուր է, քան կորոնավիրուսից առաջ: Ուրեմն ինչո՞ւ չմտածել այն մասին, որ մենք մաքուր օդ միշտ ունենանք»:

Նախագահն ասել է, որ Երևանի այգիները նրա «թոքերն» են, և, որպեսզի մեր բնակչությունը կարողանա առողջ ապրել, պետք է այգիներ՝ «հանրային առողջ թոքեր» ունենալ:

Այս համատեքստում նախագահ Սարգսյանը ներկայացրել է Ծիծեռնակաբերդի տարածքում «Հայ պարկ» ստեղծելու իր գաղափարը: «Շուտով մենք ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, հիշեցնելու աշխարհին, որ հայոց ցեղասպանությունը չճանաչելը կամ պատմության դասերը մոռանալը վտանգավոր է ողջ մարդկության համար,-նշել է նախագահը:- Այս առիթով ուզում եմ մի առաջարկ հնչեցնել, որի մասին դեռ տարիներ առաջ էի մտածում: Եթե Եղեռնի հուշարձանից նայեք մինչև «Հրազդան» մարզադաշտ, կտեսնեք հսկայական տարածություն, որը, եթե չեմ սխալվում, մոտավորապես 103 հեկտար է։ Այդ տարածքը մշակված չէ, իսկ մեր քաղաքը մեծ այգու կարիք ունի։ Առաջարկում եմ ստեղծել համազգային այգի, որը կսկսվի Եղեռնի հուշարձանից անմիջապես հետո և կձգվի այդ 103 հեկտարով»։

Մանրամասնելով այգու ստեղծման գաղափարը՝ նախագահը նշել է. «Տրամաբանությունը հետևյալն է. այգու առաջին հատվածը կազմված կլինի մասերից, որոնք կներկայացնեն մեր պատմական հայրենիքի շրջանները, ասենք՝ Վանը, Էրզրումը և այլն։ Երկրորդ շերտը կներկայացնի սփյուռքահայությանն՝ ամբողջ աշխարհով ապրող մեր հայ ժողովրդին, ենթադրենք՝ Մարսելի, Նյու Յորքի, Մոսկվայի, Նովոսիբիրսկի հայ համայնքները։ Երրորդը՝ մեր հայրենիքի այսօրվա շրջանները, քաղաքներն ու կառույցներն, օրինակ՝ Գյումրի կամ Երևանի պետական համալսարան։ Այս բաժանումը խորհրդանշական է այն իմաստով, որ ամբողջ տարածքը բաժանվում է առանձին կտորների և ծառեր են տնկվում։ Գեղեցիկ կլինի՝ եթե ծառերի քանակը լինի մոտավորապես 1,5 միլիոն՝ յուրաքանչյուր զոհի համար մեկ ծառ։ Այս այգին կնկարագրի մեր պատմական կորուստները և, միաժամանակ, այսօրվա հայկական աշխարհը, հայկական պետականությունը՝ Հայաստանով և Արցախով։ Ընդ որում՝ այգու առանձին կտորները բաժանելով և անուններ տալով, կարող ենք քաջալերել, որ օրինակ՝ վանեցիները վերցնեն այգու Վանա տարածքը և մշակեն։ Սա կդառնա համազգային այգի, հայկական այգի, Հայ պարկ»:

Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել, որ այգին մնա այգի և չդառնա ռեստորանների շարք։ Նա նշել է, որ ժամանակին այս գաղափարը քննարկել է Եվրոպայի ամենահայտնի այգիների դիզայներներից մեկի հետ, որի գրասենյակը նույնիսկ ձևակերպել է գաղափարը:

«Կառավարությանը, վարչապետին և քաղաքապետին իմ նամակով առաջարկել եմ, որպեսզի այս հարցը քննարկենք,-ասել է Հանրապետության նախագահը:-Նախ, սա առաջարկություն է, որ ինչ-որ ձևով հիշենք 105 տարի հետո մեր հսկայական կորուստները՝ և՛ մարդկային, և՛ պատմական, և՛ մշակութային, մյուս կողմից՝ համազգային ձևով, բոլորիս համերաշխ աշխատանքով ստեղծենք այգի, որը հենց մեր անունն էլ ունենա՝ «Հայ պարկ»։ Մենք աշխարհին ցույց կտանք, որ այս դժբախտությունից ճիշտ եզրակացություն ենք արել և Երևանին նոր թոքեր կպարգևենք, որ մեր քաղաքն իր բնակիչներով ավելի առողջ պայմաններում ապրի, որովհետև 1,5 միլիոն ծառը մեր քաղաքի օդը շատ ավելի առողջ է դարձնելու։ Կարծում եմ՝ նույնը կարող ենք անել Գյումրիում կամ մյուս քաղաքներում, որոնք կարիք ունեն այգիների»:

Նախագահի խոսքով՝ «Հայ պարկ»-ի հիմնման գաղափարը համազգային ծրագիր է. «Եթե կառավարությունը, քաղաքապետարանը հաստատեցին այդ գաղափարը, ես ինքս անձամբ, որպես նախագահական նախաձեռնություն կլծվեմ դրամահավաքին և աշխատանքների կազմակերպմանը, որովհետև կարծում եմ, որ սա շատ կարևոր ներդրում կլինի տարբեր իմաստներով՝ և՛ ազգային միասնություն ստեղծելու, և՛ մեր պատմության նկատմամբ հատուկ վերաբերմունքի, և՛ հանրային առողջության, և՛ ընդհանրապես»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում