Wednesday, 15 07 2026
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է

Սերժ Սարգսյանը գիտե, որ դա հնարավոր չէ փակել

Սերժ Սարգսյանը, նախօրեին ժամանելով խորհրդարան Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի հարցերին պատասխանելու, հայտարարություն է տարածել, որ ինքը այդ որոշումը կայացրել է, քանի որ Ապրիլյան թեմայի շահարկումներին վերջ տալու և թեման փակելու ամենաշահագրգռված անձն է: Սերժ Սարգսյանն, անկասկած, բացարձակապես միամիտ չէ՝ մտածելու համար, թե նրա պատասխանները, հանձնաժողով գալը, հանգեցնելու են թեման փակելուն՝ ինչպիսին էլ լինեն հարցերի պատասխանները: Ավելին, այն, որ թեման ոչ միայն չի փակվելու, այլ ավելի է ծավալվելու, Սարգսյանն ինքն անուղղակի հաստատում է՝ հայտարարելով, որ արտակարգ դրությունից հետո հրավիրելու է ասուլիս և պատասխանելու է Ապրիլյանի մասին բոլոր հարցերին:

Սերժ Սարգսյանը, որ, թերևս, լավագույնն է տիրապետում թեմային, նույնպես լավագույնս գիտե, որ այդ թեման չի կարող փակվել այն պարզ պատճառով, որ չափազանց տարողունակ թեմա է: Ինչպես չի կարող փակվել մի ճամպրուկ, որը լցված է ավելի շատ իրերով, քան իր ծավալն է, իր արտաքին սահմանները կամ շրջանակը, այդպես էլ չի կարող փակվել Ապրիլյան պատերազմի թեման: Որովհետև այդ թեմայի տարողությունը չափազանց շատ է, շատ ավելին, քան առերևույթ սահմաններն ու շրջանակը: Հետևաբար, խնդիրը իրականում, խորքային առումով ոչ թե թեման փակելն է, այլ թեման շահարկումների, նենգափոխումների, մանիպուլյացիաների դաշտից, էժանագին միավորներ հավաքելու դաշտից քաղաքական լուրջ վերլուծությունների դաշտ բերելն է՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել 2016 թվականի ապրիլին, ինչպես է կատարվել, ինչպես է հասունացել տեղի ունեցածը, ինչ մոտիվներով, ներքին, արտաքին, աշխարհաքաղաքական ինչ դերակատարությամբ և ինչպիսի հարաբերակցությամբ:

Փակել Ապրիլյան պատերազմի թեմա, նշանակում է փակել քաղաքականությունը ընդհանրապես: Որովհետև այն տարողությունը, որ ուներ Ապրիլյան քառօրյան, գործնականում իր մեջ պարունակում է Հայաստանի հետխորհրդային պատմության բազմաթիվ շերտեր, զարգացումներ, որոնք, ուղղակի թե անուղղակի, թելերով կամա, թե ակամա հյուսել են Ապրիլյան զարգացումները: Ըստ այդմ, խնդիրն այն է, թե արդյոք Հայաստանի հանրությանը կհաջողվի՞ նոր իրավիճակում, նոր Հայաստանում գալ թեմայի, այսպես ասած, քաղաքականացմանը, թեման ավելորդ նենգափոխումներից զերծ պահելուն: Բանն այն է, որ այդ նենգափոխումներում շահագրգռված են բնականաբար այն ուժերը, որոնք ունեն պատասխանատվություն Ապրիլյանի հարցում՝ լայն, հենց քաղաքական ամբողջ տարողության իմաստով: Եվ այդ ուժերը թե՛ Հայաստանում են, թե՛ Հայաստանից դուրս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում