Ի պատասխան Թրամփի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանը, Ֆինլանդիան հայտարարել է կազմակերպությանը 1 միլիոն եվրոյի չափով աջակցություն տրամադրելու մասին:
Ինչպես հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդան»՝ Yle-ին հղումով, այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն:
Հաավիստոն ասել է, որ Ֆինլանդիան 1 միլիոն եվրոյի չափով լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, քանի որ այժմ դա անհրաժեշտ է ավելի քան երբևէ՝ կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարի համար:








































